Ուրբաթ, 11 Օգոստոսի 2017 13:44
Ալեքսանդր Ավանեսով

Ճիշտ ուղու վրա ենք, ընկերնե’ր

Ճիշտ ուղու վրա ենք, ընկերնե’ր

Արմինֆո. Հայաստանի Հանրապետությունը, վերահաստատելով Շինարարի օրը, այն ավանդական է դարձրել և, ամեն տարի նշելով, փաստում է, որ շինարարությունը եղել և մնում է մեր երկրի տնտեսության կարևոր և առանցքային բնագավառներից մեկը, նշել է վարչապետ Կարեն Կարապետյանը` Շինարարի օրվան նվիրված տոնական միջոցառմանը:

«Հայտնի է՝ եթե երկրում ակտիվ շինարարություն է ընթանում, ակտիվանում են նաև մյուս ոլորտները: Ցանկացած երկրի տնտեսության համար շինարարությունը մուլտիպլիկատիվ էֆեկտ ունի՝ դրական ազդեցություն ունենալով այլ ուղղությունների զարգացման վրա: Պետությունը, որտեղ զարգանում է շինարարությունը, առաջընթաց է ապրում: Մեր նախնիները բացառիկ ժառանգություն են թողել մեզ, որով հպարտանում ենք՝ պահպանելով և ներկայացնելով այն աշխարհին ու սերունդներին: Շատ ողջունելի է, որ այսօր հայ շինարարները զարգացնում են անցյալի մեր մեծ վարպետների մասնագիտական փորձառությունը և ավանդույթները՝ կառուցելով ամուր և գեղեցիկ շենքեր՝ նորարարական, առաջադեմ, անվտանգ տեխնոլոգիաների կիրառմամբ», - ասել է Կարեն Կարապետյանը: Վարչապետի խոսքով, որքան էլ վիճակագրական տվյալները հուշեն, թե շինարարության զարգացման առումով այժմ դժվարին փուլում ենք գտնվում, մեկ բան ակնհայտ է՝ հայ շինարարը միշտ կառուցել է և պիտի կառուցի. այդպես է եղել անգամ մեր երկրի համար չափազանց դժվարին ժամանակներում:

Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդեցին կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, գործադիրի ղեկավարն ընդգծել է, որ կառավարությունն այսօր ջանքեր է գործադրում հանրապետությունում քաղաքաշինական-ներդրումային ծրագրերի իրականացման, շինարարության խթանման համար: «Արդեն իսկ մեկնարկել են բազմաթիվ ծրագրեր մայրաքաղաքում ու մարզերում և, այդ առումով, վիճակագրությունը, որ այս պահին ունենք, բավականին հետաքրքիր է և հուսադրող: Մենք պատրաստ ենք լրացուցիչ նպաստավոր պայմաններ ստեղծել շինարարի համար և տնտեսության զարգացման, և ներդրումների ապահովման նպատակով: Ցանկանում եմ ֆիքսել, որ շինոլորտում ակտիվության հստակ միտումներ ունենք և համոզմունք ենք հայտնում, որ շինարարության տեմպերի աճի առումով ունենալու ենք առաջընթաց», - ընդգծել է Կարեն Կարապետյանը: Վարչապետը նշել է, որ ընթացիկ տարվա առաջին վեց ամսվա ընթացքում, ըստ վիճակագրական տվյալների, ունենք հետ ընկնող երկու ոլորտ՝ շինարարությունն ու գյուղատնտեսությունը: «Մեր կանխատեսումներով, վստահ ենք, որ շինարարության ոլորտում հոկտեմբերին մոտենալու ենք այն ցուցանիշին, որը լրացնելու է նախորդ տարվա տեմպերն ու տարվա կտրվածքով ունենալու ենք աճ», - նշել է կառավարության ղեկավարը:

Անդրադառնալով գյուղատնտեսության բնագավառին՝ Կարեն Կարապետյանն ասել է, որ արդեն նախորդ ամիս արձանագրվել են աճի միտումներ: «Բոլորս պետք է վստահ լինենք, որ կառավարությունն այսօր վիճակագրական ինդիկատորներին հստակ հետևում է: Համոզված ենք, որ մենք ճիշտ ուղու վրա ենք», - ասել է Կարեն Կարապետյանը:  

Ամփոփելով խոսքը՝ կառավարության ղեկավարը շնորհավորել է շինարարներին մասնագիտական տոնի առթիվ, մաղթել եռանդ և հաջողություններ:

Քաղաքաշինության ոլորտում ներդրած նշանակալի ավանդի համար և Շինարարի օրվա կապակցությամբ Կարեն Կարապետյանը ՀՀ վարչապետի հուշամեդալով է պարգևատրել ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդական Գագիկ Մարտիրոսյանին, «Կամուրջշին» ՓԲԸ-ի խորհրդի նախագահ Վլադ Ասատրյանին, «Հայնախագիծ» ԲԲԸ-ի տնօրեն Գրիգոր Ազիզյանին, «Ռենշին» ՍՊԸ-ի համահիմնադիր Արայիկ Կարապետյանին, «Ռենշին» ՍՊԸ-ի համահիմնադիր Էդուարդ Մարությանին: ՀՀ վարչապետի շնորհակալագրով են խրախուսվել՝ «Գապեքս» ՍՊԸ-ի տնօրեն Ռոբերտ Գաբրիելյանը, «Կարիտաս Իտալիանո» ՓԲԸ-ի տնօրեն Վարդգես Բաբայանը, «Երևաննախագիծ» ՓԲԸ-ի բաժնի վարիչ Հովհաննես Մեհրոնյանը, «Միկշին» ՍՊԸ-ի տնօրեն Ստեփան Խաչատուրյանը:

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     


Նորություններ
Արդշինբանկն անցկացնում է ակցիա 10000 դրամ դրամական փոխանցում կատարող յուրաքանչյուր 300-րդ հաճախորդի համարԱրդշինբանկն անցկացնում է ակցիա 10000 դրամ դրամական փոխանցում կատարող յուրաքանչյուր 300-րդ հաճախորդի համար
2023 թվից բարձրացվելու են բարձրագույն դատական համակարգի անդամների աշխատավարձերը2023 թվից բարձրացվելու են բարձրագույն դատական համակարգի անդամների աշխատավարձերը
Դմիտրի Մարիյասին. ՄԱԿ ԵՏՀ-ի շրջանակներում իրականացվող 59 ծրագրերից 13-ը իրականացվում են ՀայաստանումԴմիտրի Մարիյասին. ՄԱԿ ԵՏՀ-ի շրջանակներում իրականացվող 59 ծրագրերից 13-ը իրականացվում են Հայաստանում
Եվրամիությունը Հայաստանին 33 մլն եվրո դրամաշնորհ կտրամադրիԵվրամիությունը Հայաստանին 33 մլն եվրո դրամաշնորհ կտրամադրի
Ակբա բանկն ու ԵՊՀ-ն հուշագիր են ստորագրելԱկբա բանկն ու ԵՊՀ-ն հուշագիր են ստորագրել
Ամերիաբանկը դեկտեմբերի 1-ին ձեռնամուխ կլինի 10 մլն դոլար ծավալի դոլարային պարտատոմսերի հերթական տրանշի նախնական տեղաբաշխմանըԱմերիաբանկը դեկտեմբերի 1-ին ձեռնամուխ կլինի 10 մլն դոլար ծավալի դոլարային պարտատոմսերի հերթական տրանշի նախնական տեղաբաշխմանը
Հայաստանում մշակվում են պետական եւ մասնավոր հատվածների համագործակցության մոդելներՀայաստանում մշակվում են պետական եւ մասնավոր հատվածների համագործակցության մոդելներ
Պատկերացնու՞մ եք. սմարթֆոնը կարող է դառնալ վճարային տերմինալ:   Պատկերացնու՞մ եք. սմարթֆոնը կարող է դառնալ վճարային տերմինալ:  
«Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան»-ի և «Ջինիշյան» հիշատակի հիմնադրամի համատեղ ծրագիրը  խթանում է նորարար և կայուն գյուղանտեսությունը փոքր ֆերմերների շրջանակում«Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան»-ի և «Ջինիշյան» հիշատակի հիմնադրամի համատեղ ծրագիրը  խթանում է նորարար և կայուն գյուղանտեսությունը փոքր ֆերմերների շրջանակում
ԶՊՄԿ-ը հերքում է պոչամբարում վթարի մասին տեղեկատվությունըԶՊՄԿ-ը հերքում է պոչամբարում վթարի մասին տեղեկատվությունը
"Քաղաքացիական պայմանագիրը" ԿԲ նախագահի տեղակալի պաշտոնի համար առաջադրել է Արմեն Նուրբեկյանի թեկնածությունը
Էկոնոմիկայի նախարարությունը Էկոնոմիկայի նախարարությունը "թթվածնով" կապահովի միջազգային շուկայի հետ աշխատող ՏՏ ընկերություններին
Մհեր Գրիգորյանը կարևորել է ՎԶԵԲ-ի հետ Հայաստանի համար առանցքային նշանակություն ունեցող ոլորտներում իրականացվող ծրագրերըՄհեր Գրիգորյանը կարևորել է ՎԶԵԲ-ի հետ Հայաստանի համար առանցքային նշանակություն ունեցող ոլորտներում իրականացվող ծրագրերը
Վահան Քերոբյան. Մեր նպատակն է ներդրումների ծավալը հասցնել ՀՆԱ-ի 25 տոկոսիՎահան Քերոբյան. Մեր նպատակն է ներդրումների ծավալը հասցնել ՀՆԱ-ի 25 տոկոսի
Ameria PhonePOS.  Նոր հավելված` սմարթֆոնով անկանխիկ վճարումներ ստանալու համարAmeria PhonePOS.  Նոր հավելված` սմարթֆոնով անկանխիկ վճարումներ ստանալու համար
ԵԱԶԲ-ում մշակվել է հարթակ ստեղծելու հայեցակարգ, որում կարող են իրականացվել բազմարժութային թվային գործարքներ. Տիգրան ՍարգսյանԵԱԶԲ-ում մշակվել է հարթակ ստեղծելու հայեցակարգ, որում կարող են իրականացվել բազմարժութային թվային գործարքներ. Տիգրան Սարգսյան
ՊԵԿ-ը հաղորդում է որոշ տրանսպորրտային միջոցների մաքսային գործառնությունները ժամանակավորապես այլ մաքսատուն-վարչություններում իրականացնելու հնարավորության մասինՊԵԿ-ը հաղորդում է որոշ տրանսպորրտային միջոցների մաքսային գործառնությունները ժամանակավորապես այլ մաքսատուն-վարչություններում իրականացնելու հնարավորության մասին
Կապիտալ ծախսերի թերակատարումը խոսում է պրոֆեսիոնալիզմի պակասի մասին. տնտեսագետԿապիտալ ծախսերի թերակատարումը խոսում է պրոֆեսիոնալիզմի պակասի մասին. տնտեսագետ
Արևային էլեկտրակայանների անվերահսկելի կառուցումը կարող է անդրադառնալ Հայաստանի պարենային անվտանգության վրա. փորձագետԱրևային էլեկտրակայանների անվերահսկելի կառուցումը կարող է անդրադառնալ Հայաստանի պարենային անվտանգության վրա. փորձագետ
ԵԱԶԲ. 2023 թվականին եվրասիական տարածաշրջանի տնտեսությունների համար արտաքին պայմանները կարող են վատթարանալԵԱԶԲ. 2023 թվականին եվրասիական տարածաշրջանի տնտեսությունների համար արտաքին պայմանները կարող են վատթարանալ
2023 թվականից Հայաստանում ջրի սակագինը կբարձրանա2023 թվականից Հայաստանում ջրի սակագինը կբարձրանա
Մինչև 2028 թվականը Հայաստանը նախատեսում է տիեզերք արձակել հայկական ևս երկու արբանյակՄինչև 2028 թվականը Հայաստանը նախատեսում է տիեզերք արձակել հայկական ևս երկու արբանյակ
ԱԶԲ-ը կաջակցի Հայաստանին հողմային էներգետիկայի զարգացման գործումԱԶԲ-ը կաջակցի Հայաստանին հողմային էներգետիկայի զարգացման գործում
ԱՄՆ-ը դիտարկում է Հայաստանին շուկայական տնտեսության կարգավիճակ տրամադրելու հնարավորությունըԱՄՆ-ը դիտարկում է Հայաստանին շուկայական տնտեսության կարգավիճակ տրամադրելու հնարավորությունը
Պարտատոմսերի հերթական դոլարային տրանշը IDBank-իցՊարտատոմսերի հերթական դոլարային տրանշը IDBank-ից
Հայաստան ժամանող զբոսաշրջիկները բախվել են անկանխիկ վճարումների պահանջներով պայմանավորված դժվարությունների. պատգամավորՀայաստան ժամանող զբոսաշրջիկները բախվել են անկանխիկ վճարումների պահանջներով պայմանավորված դժվարությունների. պատգամավոր
Հարկայինը պարզաբանել է բնակարանի վարձակալության դիմաց եկամուտների հարկման առանձնահատկություններըՀարկայինը պարզաբանել է բնակարանի վարձակալության դիմաց եկամուտների հարկման առանձնահատկությունները
ԱրարատԲանկը՝ «Ազգային Հիփոթեքային Ընկերություն» ՎՎԿ-ի պարտատոմսերի տեղաբաշխող   ԱրարատԲանկը՝ «Ազգային Հիփոթեքային Ընկերություն» ՎՎԿ-ի պարտատոմսերի տեղաբաշխող  
Visa-յի արշավի հաջողակ հաղթողը Կոնվերս Բանկի հաճախորդ էVisa-յի արշավի հաջողակ հաղթողը Կոնվերս Բանկի հաճախորդ է
 Կոնվերս Բանկն առաջարկում է ստանալ նոր վճարային քարտ և միանալ խրախուսման արշավին Կոնվերս Բանկն առաջարկում է ստանալ նոր վճարային քարտ և միանալ խրախուսման արշավին
Վահան Քերոբյան. Հայաստանի տնտեսությունն արագ վերականգնվել է Վահան Քերոբյան. Հայաստանի տնտեսությունն արագ վերականգնվել է "սեպտեմբերյան շոկից" հետո
Google Pay-ն այլևս հասանելի է ԱրարատԲանկի քարտապանների համարGoogle Pay-ն այլևս հասանելի է ԱրարատԲանկի քարտապանների համար
2021-2022թթ.-ին Ակբա բանկը շուրջ 246.000.000 ՀՀ դրամ է տրամադրել «Հայաստան» համահայկական հիմնադրամին2021-2022թթ.-ին Ակբա բանկը շուրջ 246.000.000 ՀՀ դրամ է տրամադրել «Հայաստան» համահայկական հիմնադրամին
ԱԶԲ-ն ցանկանում է ընդլայնել Հայաստանի հետ փոխգործակցային ծրագրերը, որոնք վերաբերում են տրանսպորտային հաղորդակցության, «կանաչ տնտեսության», կրթության ոլորտներինԱԶԲ-ն ցանկանում է ընդլայնել Հայաստանի հետ փոխգործակցային ծրագրերը, որոնք վերաբերում են տրանսպորտային հաղորդակցության, «կանաչ տնտեսության», կրթության ոլորտներին
Դրամի արժեւորումը դրական կանդրադառնա գազի և էլեկտրաէներգիայի սակագների վրա. ՀԾԿՀ ղեկավարԴրամի արժեւորումը դրական կանդրադառնա գազի և էլեկտրաէներգիայի սակագների վրա. ՀԾԿՀ ղեկավար
ԱԺ-ն հավանություն է տվել միկրոձեռնարկությունների համար պայմանները խստացնելու կառավարության նախաձեռնությանըԱԺ-ն հավանություն է տվել միկրոձեռնարկությունների համար պայմանները խստացնելու կառավարության նախաձեռնությանը
Փաշինյանը կոչ է արել չվախենալ պետական պարտքի բացարձակ մեծությունիցՓաշինյանը կոչ է արել չվախենալ պետական պարտքի բացարձակ մեծությունից
Զարգացման ֆրանսիական գործակալությունը Երևանում մշտական ներկայացուցչություն կբացիԶարգացման ֆրանսիական գործակալությունը Երևանում մշտական ներկայացուցչություն կբացի
Հայաստանում ֆիզիկական անձանց եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգի ներդրման առաջարկվող բարեփոխումը չի կարող ապահովել հայտարարված նպատակների իրագործումը. Տիգրան ՋրբաշյանՀայաստանում ֆիզիկական անձանց եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգի ներդրման առաջարկվող բարեփոխումը չի կարող ապահովել հայտարարված նպատակների իրագործումը. Տիգրան Ջրբաշյան
IDBank-ի «Մալաթիա» մասնաճյուղն՝ ավելի հարմարավետ ու ժամանակակիցIDBank-ի «Մալաթիա» մասնաճյուղն՝ ավելի հարմարավետ ու ժամանակակից
Նախարար Խաչատրյան. ՏՀՏ ոլորտում զբաղվածների 43 տոկոսը կանայք ենՆախարար Խաչատրյան. ՏՀՏ ոլորտում զբաղվածների 43 տոկոսը կանայք են
Հայաստանը մասնակցել է ԵԱՏՄ ագրոարդյունաբերական քաղաքականության խորհրդի 3-րդ նիստինՀայաստանը մասնակցել է ԵԱՏՄ ագրոարդյունաբերական քաղաքականության խորհրդի 3-րդ նիստին
Հայաստանի խոշորագույն հանքարդյունաբերական ձեռնարկությունը հրապարակել է իր Կայուն զարգացման առաջին զեկույցըՀայաստանի խոշորագույն հանքարդյունաբերական ձեռնարկությունը հրապարակել է իր Կայուն զարգացման առաջին զեկույցը
IDBank-ի քարտերով արդեն հնարավոր է վճարել Apple Pay-ի միջոցովIDBank-ի քարտերով արդեն հնարավոր է վճարել Apple Pay-ի միջոցով
Կոնվերս Բանկը հայտարարում է արժեկտրոնային պարտատոմսերի տեղաբաշխման մեկնարկի մասինԿոնվերս Բանկը հայտարարում է արժեկտրոնային պարտատոմսերի տեղաբաշխման մեկնարկի մասին
Խաղողագործության և գինեգործության հիմնադրամ. Հայաստանում գինու արտադրության ծավալները 5 տարվա ընթացքում ավելացել են գրեթե 2 անգամԽաղողագործության և գինեգործության հիմնադրամ. Հայաստանում գինու արտադրության ծավալները 5 տարվա ընթացքում ավելացել են գրեթե 2 անգամ
Իրանը հարստացրել է ուրանի արդյունահանումը մինչեւ 60 տոկոսԻրանը հարստացրել է ուրանի արդյունահանումը մինչեւ 60 տոկոս
Խմելու ջուրը մինչև 2024 թվականը քաղաքացիների համար չի թանկանաԽմելու ջուրը մինչև 2024 թվականը քաղաքացիների համար չի թանկանա
Գնել Սանոսյանը՝ ուկրաինահայ գործարարներին. տեղական շինարարական ընկերությունների ներուժը չի բավարարումԳնել Սանոսյանը՝ ուկրաինահայ գործարարներին. տեղական շինարարական ընկերությունների ներուժը չի բավարարում
ԱԶԲ Կենտրոնական և Արևմտյան Ասիայի վարչության գլխավոր տնօրենը պատմել է Հայաստանի հետ համագործակցության զարգացման հեռանկարային ուղղությունների մասինԱԶԲ Կենտրոնական և Արևմտյան Ասիայի վարչության գլխավոր տնօրենը պատմել է Հայաստանի հետ համագործակցության զարգացման հեռանկարային ուղղությունների մասին
Ֆինանսների նախարարությունը ներկայացրել է 2022թ. գործունեության հաշվետվությունըՖինանսների նախարարությունը ներկայացրել է 2022թ. գործունեության հաշվետվությունը
Իրանի էներգետիկայի նախարարը հայտարարել է Իրանի, Ադրբեջանի, Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ էլեկտրաէներգիայի փոխանակման նախագծի գործարկման մասինԻրանի էներգետիկայի նախարարը հայտարարել է Իրանի, Ադրբեջանի, Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ էլեկտրաէներգիայի փոխանակման նախագծի գործարկման մասին
USAID-ը Հայաստանում ջրային ռեսուրսների կառավարման արդյունավետության բարձրացման նոր ծրագիր է գործարկելUSAID-ը Հայաստանում ջրային ռեսուրսների կառավարման արդյունավետության բարձրացման նոր ծրագիր է գործարկել
Ակբա բանկը պարտատոմսեր է տեղաբաշխելուԱկբա բանկը պարտատոմսեր է տեղաբաշխելու
Հայաստանի տնտեսության 2022 թվականի արդյունքներով, ամենայն հավանականությամբ, պատմական ռեկորդ չի արձանագրվի. Հայկազ ՖանյանՀայաստանի տնտեսության 2022 թվականի արդյունքներով, ամենայն հավանականությամբ, պատմական ռեկորդ չի արձանագրվի. Հայկազ Ֆանյան
Հայաստանն ու Ուկրաինան քննարկել են տեխնոլոգիական ոլորտում համագործակցության հնարավորություններըՀայաստանն ու Ուկրաինան քննարկել են տեխնոլոգիական ոլորտում համագործակցության հնարավորությունները
Երեւանն ու Թեհրանը շարունակում են ընդլայնել տնտեսական հարաբերություններըԵրեւանն ու Թեհրանը շարունակում են ընդլայնել տնտեսական հարաբերությունները
Հայաստանի արտահանողներն իրենց խնդիրների մասին պատմել են էկոնոմիկայի նախարար Վահան ՔերոբյանինՀայաստանի արտահանողներն իրենց խնդիրների մասին պատմել են էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանին
Վերին Լարսում իրավիճակը պահանջում է օպերատիվ լուծումներ. ՊԵԿ ներկայացուցիչները հարցը քննարկել են ՄոսկվայումՎերին Լարսում իրավիճակը պահանջում է օպերատիվ լուծումներ. ՊԵԿ ներկայացուցիչները հարցը քննարկել են Մոսկվայում
Տավուշում հիմնված  ընտանեկան բիզնեսի հաջողությունները. տնից հյուրատուն ու փոքր գինեգերծարանՏավուշում հիմնված  ընտանեկան բիզնեսի հաջողությունները. տնից հյուրատուն ու փոքր գինեգերծարան
Կարդալ ավելին


Արտ. փոխարժեքները
01.12.2022
RUB6.46-0.03
USD395.350.48
EUR411.923.03
GBP480.036.42
CAD294.382.83
JPY28.970.53
CNY55.510.49
CHF418.402.79