
Արմինֆո. Ինչպես ՀՀ կենտրոնական բանկը տեղեկացրել էր 2017 թ. մայիսի 24-ի մամլո ասուլիսում, Համահայկական բանկի առջև դրված խնդիրների արդյունավետությունն ու ճկունությունն ապահովելու նպատակով Կենտրոնական բանկը ձեռնարկել է տրանֆորմացիայի
գործընթաց, որի արդյունքում Համահայկական Բանկը տրանսֆորմացվում է բանկից ներդրումային ֆոնդի:
ՀՀ ԿԲ մամուլի ծառայությունը տեղեկացնում է, որ տրանսֆորմացիոն գործընթացները հանգել են իրենց իրավական և տրամաբանական ավարտին:
Այժմ արդեն գործում է Համահայկական ներդրումային ֆոնդը, որն ունի իր
մասնագիտացված ֆոնդի կառավարիչը, որի և բաժնետիրոջ իրավասություններն իրականացնելու է ՀՀ կառավարության լիազորված մարմինը:Ներկայումս ՀՀ կառավարությունն ու ՀՀ կենտրոնական բանկը քննարկում
են իրավական և տեխնիկական գործընթացների մանրամասները`
տրանսֆորմացված Համահայկական ֆոնդն ու նրա կառավարիչը ՀՀ կառավարության պատասխանատու մարմնի տնօրինությանը փոխանցելու ուղղությամբ:
RUB | 4.89 | 0.02 |
USD | 379.14 | -0.07 |
EUR | 443.82 | -1.03 |
GBP | 508.24 | -2.97 |
CAD | 274.00 | -0.29 |
JPY | 23.99 | -0.04 |
CNY | 54.44 | -0.05 |
CHF | 478.59 | -2.03 |

