
Արմինֆո.Վարչապետ Կարեն Կարապետյանը Ղազախստան կատարած աշխատանքային այցի շրջանակում Աստանայում առանձնազրույց է ունեցել Բելառուսի Հանրապետության վարչապետ Անդրեյ Կոբյակովի հետ:
Երկու երկրների կառավարությունների ղեկավարները քննարկել են հայ-բելառուսական տնտեսական հարաբերությունների օրակարգը և հետագա զարգացման հեռանկարները: Անդրադարձ է կատարվել Եվրասիական տնտեսական միության շրջանակում փոխգործակցությանը վերաբերող մի շարք հարցերի: Վարչապետ Կարեն Կարապետյանն Աստանայում է գտնվում Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին մասնակցելու նպատակով:
ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ Հայաստանի և Բելառուսի միջև արտաքին առևտրաշրջանառությունը 2017 թ. I կիսամյակում կազմել է $19 մլն՝ 37,4% տարեկան աճով: Մասնավորապես, ներմուծումն աճել է 66,9%-ով՝ մինչև $15.8 մլն, արտահանման՝ 27%, մինչև $3.2 մլն անկման պայմաններում:
RUB | 4.78 | -0.04 |
USD | 381.77 | -0.07 |
EUR | 447.70 | 0.68 |
GBP | 510.66 | -0.17 |
CAD | 277.49 | 0.89 |
JPY | 24.48 | -0.02 |
CNY | 54.12 | 0.02 |
CHF | 479.97 | 0.93 |

