Արմինֆո. Եվրասիական տնտեսական միության երկրները մտադիր են մինչև տարեվերջ համաձայնեցնել միավորման թվանշանային զարգացման ռազմավարությունը: Օգոստոսի 14-ին այդ մասին հաղորդել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը` Աստանայում Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի արդյունքների ամփոփմանը նվիրված մամուլի ասուլիսում:
Ըստ ՏԱՍՍ-ի` նա նշել է, որ այսօրվա օրակարգի թիվ մեկ թեման թվանշանային փոխակերպումն է: «Մենք պայմանավորվեցինք, որ անհրաժեշտ է վարել համաձայնեցված թվանշանային քաղաքականություն, հատկապես, տնտեսական գործունեության այն ոլորտներում, որոնց լիազորությունները հանձնվել են վերազգային մարմնին», - նշել է Սարգսյանը:
Նրա ասելով, ԵԱՏՄ երկրները մշակում են ռազմավարություն, որը ներառում է հետևյալ ուղղությունները. ընդհանուր շուկաների թվայնացում, ենթակառուցվածքին, կառավարման համակարգերին և անվտանգության հարցերին առնչվող թվայնացում: «Նման նախաձեռնությունների ցանկը` շուրջ 10 նախագիծ, մենք ներկայացրել ենք մեր գործընկերների քննարկմանը և նրանցից ակնկալում ենք առաջարկություններ և դիտողություններ», - պարզաբանել է ԵՏՀ կոլեգիայի նախագահը: Նա հստակեցրել է, որ դրանից հետո թվանշանային զարգացման ռազմավարությունը կներկայացվի աշխատանքային խմբի հաստատմանը, որն ստեղծվել է ԵԱՏՄ երկրների նախագահների հանձնարարությամբ: «Մենք պետք է հասցնենք միջկառավարական խորհրդի հաջորդ նիստին ներկայացնել լրամշակված նախագիծը, հաշվի առնելով կողմերի դիտողությունները, որպեսզի տարեվերջին կարողանանք փաստաթուղթը ներկայացնել արդեն պետությունների ղեկավարների քննարկմանը», - ընդգծել է Տիգրան Սարգսյանը:
![]() | 6.66 | -0.04 |
![]() | 405.91 | -0.18 |
![]() | 417.56 | -2.22 |
![]() | 482.25 | -3.42 |
![]() | 317.71 | -0.42 |
![]() | 30.38 | -0.25 |
![]() | 60.21 | -0.11 |
![]() | 430.45 | -0.96 |