Արմինֆո. Հանրագումարային առաջանցիկ ինդիկատորների մեծությունները Հայաստանի, Բելառուսի և Ռուսաստանի համար վկայում են, որ տնտեսությունները գտնվում են տնտեսական ակտիվության
աճի և դանդաղման փուլերի միջև, ընդ որում՝ ռիսկերը տեղափոխված են աճի տեմպերի նվազման կողմը: Այդ մասին են վկայում հանրագումարային համընկնող և հանրագումարային առաջանցիկ ինդիկատորների մեծությունները, որոնք հաշվարկվում են ԵԱՏՀ-ում և հրապարակվում «Համըհնկնող և առաջանցիկ ինդիկատորները ԵԱՏՄ անդամ պետությունների համար» վերլուծական տեսությունում:
Ինչպես նշվում է ԵՏՀ հաղորդագրությունում, ԵԱՏՄ երկրներում տնտեսական ակտիվության մակարդակն ընդհանուր առմամբ շարունակում Է բարձր մնալ երկարաժամկետ միջին մեծություններից: Բացի այդ, այդ ինդիկատորները վկայում են կարճաժամկետ ժամանակաշրջանում ԵԱՏՄ անդամ պետությունների զարգացման նպաստավոր հեռանկարների մասին: Եվրասիական տնտեսական հանձնաժողովի վերլուծաբանների գնահատմամբ, ակնկալվում է տնտեսական ակտիվության հետագա աճ Ղազախստանում և Ղրղըզստանում:
2017 թ. հունվար-հուլիսին 2016 թ. համապատասխան ժամանակաշրջանի նկատմամբ ՀՆԱ-ի աճի տեմպերի ընթացիկ գնահատականները հետևյալն են. Հայաստան՝ +6,1 տոկոս (ԵՏՀ-ի գնահատմամբ), Բելառուս՝ +1,0 տոկոս (ազգային վիճակագրական մարմինների տվյալներով), Ղազախստան՝ +4,2 տոկոս (Ղազախստանի ազգային Էկոնոմիկայի նախարարության գնահատմամբ), Ղրղըզստան՝ +6,4 տոկոս (ազգային վիճակագրական մարմինների տվյալներով), Ռուսաստան՝ +1,7 տոկոս (ՌԴ տնտեսական զարգացման նախարարության գնահատմամբ):
Համընկնող հանրագումարային ինդիկատորները հիմնվում են ՀՆԱ տվյալների վրա, անհրաժեշտության դեպքում օգտագործվում են տնտեսական գործունեության առանձին տեսակների վերաբերյալ տվյալներ: Դրանք գնահատական են տալիս տնտեսության վիճակին՝ գործարար ցիկլի
առնչությամբ: Հանրագումարային առաջանցիկ ինդիկատորները հիմնվում են հատուկ ընտրված ցուցանիշների վրա՝ կարճաժամկետ հեռանկարում ԵԱՏՄ անդամ պետություններում տնտեսական ակտիվության փոփոխության դինամիկայի ուղղության վերաբերյալ պատկերացում կազմելու նպատակով:
Ցուցիչները մշակելիս հաշվի են առնվում Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության կողմից կիրառվող մոտեցումները: