Ուրբաթ, 18 Օգոստոսի 2017 18:03
Ալինա Հովհաննիսյան

Beeline-ը և Դասական երաժշտության զարգացման հիմնադրամն ամփոփում են համերգաշրջանը

Beeline-ը և Դասական երաժշտության զարգացման հիմնադրամն ամփոփում են համերգաշրջանը

Արմինֆո. Beeline-ը և Դասական երաժշտության զարգացման հիմնադրամն ամփոփում են 2016-2017 թ.թ. համերգաշրջանը, որի ընթացքում «Խաչատրյան տրիոն» շարունակել է իր ակտիվ գործունեությունը:

Beeline-ի աջակցությամբ խմբի մասնակիցները 2016 թ. սեպտեմբերից մինչև 2017 թ. օգոստոսը անցկացրել են 30-ից ավելի համերգներ և վարպետության դասեր:

Այլազգի երաժիշտների հետ միասին Տրիոյի մասնակիցներն իրենց փորձով են կիսվել 100-ից ավելի աշակերտների հետ՝ Երևանում, Վանաձորում, Չարենցավանում, Էջմիածնում և Ստեփանակերտում: Այս քաղաքներում խմբի համերգներին այցելել է շուրջ 5000 հանդիսատես:

Երաժիշտները համերգներ են տվել նաև Հայաստանից դուրս՝ հանդես գալով Ռուսաստանի մի շարք քաղաքներում, Լիբանանում և Մալթայում: 

«Beeline-ն արդեն մի քանի տարի է ինչ համագործակցում է Դասական երաժշտության զարգացման հիմնադրամի հետ, և մենք ուրախ ենք, որ մեր համագործակցության շնորհիվ բազմաթիվ երեխաներ կարողացան արժեքավոր դասեր ստանալ փորձառու երաժիշտներից և ոգեշնչվել իրենց ապագա կրթության և զարգացման համար: Վստահ եմ, որ լավ օրինակով ոգեշնչվելով, նրանք մեծ բարձրունքների կհասնեն», - նշեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։

«Երկարատև համագործակցության շնորհիվ կարողացել ենք իրականացնել բազմապիսի ծրագրեր, ինչը հույս և լավատեսություն է ներշնչում: Հուսով ենք, որ մեր ապագա նախագծերը նույնպես կարձագանքվեն Beeline-ի կողմից: Նաև ուզում ենք մեր երախտագիտությունը հայտնել անձամբ պրն. Պյատախինին», - ասել է «Խաչատրյան տրիոյի» ջութակահար Կարեն Շահգալդյանը։

Հիշեցնենք, որ «Դասական երաժշտության զարգացման» հիմնադրամը ստեղծվել է Ա. Խաչատրյանի անվան եռյակի երաժիշտների կողմից 2010թ.-ին։ Հիմնադրամի հիմնական գործունեությունն ուղղված է կրթական և բարեգործական ծրագրերի իրականացմանը դասական երաժշտության ոլորտում: Beeline-ը հանդիսանում է Հիմնադրամի մշտական գործընկերը 2011թ–ից ի վեր։  

* * *

 «ԱրմենՏել» ՓԲԸ-ն (Beeline ապրանքանիշ) հանդիսանում է «Վեոն» ընկերությունների խմբի մի մասը, որը հանդիսանում է աշխարհի խոշորագույն ինտեգրված օպերատորներից մեկը: Ընկերությունների խումբն ընդգրկում է մի շարք հեռահաղորդակցության ընկերություններ, որոնք մատուցում են ինչպես անլար և ամրակցված կապի տեխնոլոգիաների լայն շրջանակի վրա հիմնված ձայնային կապի ու տվյալների հաղորդման, այնպես էլ լայնաշերտ ինտերնետ հասանելիության ծառայություններ ավելի քան  200 մլն. բաժանորդների Ռուսաստանում, Իտալիայում, Ուկրաինայում, Ղազախստանում, Ուզբեկստանում, Տաջիկստանում, Հայաստանում, Վրաստանում, Ղրղզստանում, Լաոսում, Ալժիրում, Բանգլադեշում և Պակիստանում,: «ՎիմպելԿոմ» խմբի ընկերությունները ծառայություններ են մատուցում «Beeline», «Киевстар», «Wind», «Mobilink», «Banglalink» և «Djezzy» ապրանքանիշերի ներքո: Մանրամասներին կարելի է ծանոթանալ www.veon.com կայքում

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     


Նորություններ


Արտ. փոխարժեքները
19.02.2020
RUB7.530.02
USD478.63-0.32
EUR517.06-1.31
GBP622.510.11
CAD361.610.60
JPY43.42-0.24
CNY68.36-0.23
CHF486.61-1.72



Փնտրել ըստ օրերի

Պետական պարտատոմսեր

Issue volume

10 billion

Volume of T-bills for placement

200 million

Volume of submitted competitive applications

200 million

Volume of satisfied bids

200 million

Yield at cut-off price

 5.8314%

Maximum yield

 5.8314%

Мinimum yield

 5.8314%

Weighted average yield

 5.8314%

Number of participants

2

The maturity date of T-bills

03.02.2020

ArmEx

 

СПРОС (Покупка)

USD

Средневзв. Цена

482,00

ПРЕДЛОЖЕНИЕ (Продажа)

  USD

Средневзв. Цена

-

СДЕЛКИ

USD

Цена откр.

482,00

Цена закр.

482,00

Мин. Цена

482,00

Макс. Цена

482,00

Ср/взв. Цена

482,00

-0,16

Кол-во сделок

1

Объем (инвал.)

200 000

0бъем (драм)

96 400 000