Երկուշաբթի, 21 Օգոստոսի 2017 16:37
Ալինա Հովհաննիսյան

«ՎՏԲ-Հայաստան Բանկը» գործարկում է անշարժ գույքի գրավադրմամբ շահավետ պայմաններով վարկեր

«ՎՏԲ-Հայաստան Բանկը» գործարկում է անշարժ գույքի գրավադրմամբ շահավետ պայմաններով վարկեր

Արմինֆո. Զգալի գումարի անհրաժեշտություն առաջանալու դեպքում, «ՎՏԲ-Հայաստան Բանկն» առաջարկում է ձևակերպել վարկի հարմարավետ և պրակտիկ տարբերակ՝ ունեցած անշարժ գույքի գրավով։

Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդեցին բանկի մամուլի ծառայությունից, վարկի տրամադրման հիմնական պայմաններն են. վարկերը տրամադրվում են ՀՀ դրամով 1-ից 5 տարի ժամկետով; նվազագույն տոկոսադրույքը՝ սկսած 15% տարեկան տոկոսադրույքով;

  • գումարը՝ մինչև 15 մլն ՀՀ դրամ; վարկ ստանալու համար կարող են դիմել ՀՀ ռեզիդենտները, որոնց տարիքը հայտի դիտարկման պահին հասել է 23 տարեկանի:

Որպես գրավ ընդունվում է անշարժ գույք հետևյալ քաղաքներում. Երևան, Գյումրի, Աբովյան, Էջմիածին, Ծաղկաձոր, Դիլիջան, Ջերմուկ, Վանաձոր, Արմավիր, Մասիս։

Աղբյուրի համաձայն, անշարժ գույքի արժեքի գնահատումն իրականացվում է «ՎՏԲ-Հայաստան Բանկի» կողմից: Վարկի գործողության ողջ ժամկետի ընթացքում Բանկի կողմից իրականացվում է գույքի ապահովագրություն։

Վարկի պայմանների վերաբերյալ ավելի մանրամասն տեղեկություններ կարելի է ստանալ «ՎՏԲ-Հայաստան Բանկի» մասնաճյուղերում, Բանկի www.vtb.am կայքում, Միասնական տեղեկատվական ծառայության 87-87 հեռախոսահամարով:

Ըստ ԱրմԻնֆո ԼԳ պատրաստած «Հայաստանի բանկերի ֆինանսական վարկանիշի» տվյալների,  30.06.2017թ. դրությամբ անշարժ գույքի գրավադրմամբ  «ՎՏԲ-Հայաստան Բանկի» սպառողական վարկերի պորտֆելը կազմել է 1.9 մլրդ դրամ: Բանկի սպառողական վարկերի ընդհանուր պորտֆելում անշարժ գույքի գրավադրմամբ (չհաշված հիփոթեքը) վարկերին բաժին է ընկել 3%: «ՎՏԲ-Հայաստան Բանկն» առաջատար եռյակում է ֆիզիկական անձանց վարկավորման ծավալով` 80.1 մլրդ դրամ կամ բանկի ընդհանուր վարկային պորտֆելի 46%-ից ավելի: Մանրածախ վարկավորման շուկայի ընդհանուր ծավալում «ՎՏԲ-Հայաստան Բանկի»  բաժինը գերազանցում է 10%-ը:  (30.06.2017թ. դրությամբ դոլարի նկատմամբ դրամի հաշվարկային փոխարժեքը կազմել է 480,47 դրամ/1դոլար):