
Արմինֆո. Օգոստոսի 19-ին` Կոնվերս Բանկի հովանավորությամբ, Ենոքավանում տեղի է ունեցել Yell Extreme Park-ի հիմնադրման երկրորդ տարեդարձին նվիրված տոնական միջոցառում:
Միջոցառման շրջանակներում հյուրերը հնարավորություն են ստացել օգտվել զիփլայնից ու հսկայական ճոճարաններից, ինչպես նաև՝ թռչել պարապլանով, մասնակցել էքստրեմալ խաղերի։ Իսկ տոնակատարությունն ավարտվել է համերգային ծրագրով, որի ընթացքում ելույթներով հանդես են եկել DJ Բիթմանը, Արամ MP3-ը, P5P խումբն ու «Նեմրա» ռոք խումբը: Իր Սթենդ ափ շոուն է ներկայացրել Հայկ Պետրոսյանը:
Տոնական միջոցառման շրջանակներում հյուրերին անակնկալ էր պատրաստել նաև Կոնվերս Բանկը` պարգևներ սահմանելով Գլխավոր հովանավորի հայտարարած մրցույթում հաղթողների համար: Բացի այդ, մրցույթում մրցանակային տեղեր զբաղեցրածների համար նվեր էր նախապատրաստել Yell Extreme Park-ը` նրանց նվիրելով զիփլայնից անվճար օգտվելու քարտեր:
RUB | 4.88 | 0.05 |
USD | 379.99 | 0.57 |
EUR | 441.32 | -0.14 |
GBP | 509.41 | 0.23 |
CAD | 273.53 | 0.59 |
JPY | 24.03 | 0.09 |
CNY | 54.52 | 0.06 |
CHF | 474.04 | 0.06 |

