
Արմինֆո. Նոր ուսումնական տարվան ընդառաջ Beeline-ը հայտարարում է «Դպրոց նոր սմարթֆոնովե ակցիայի մեկնարկի մասին:
Ակցիայի շրջանակում հնարավոր կլինի ձեռք բերել Beeline-ի բրենդավորված սմարթֆոններ մինչև 50% զեղչով: Այսպիսով՝ օգոստոսի 21-ից մինչև սեպտեմբերի 30-ը Beeline Fast սմարթֆոնը հասանելի կլինի 24 900 դրամով, Beeline Pro-ն՝ 20 900 դրամով, Beeline Pro 5-ը՝ 25 900 դրամով, Beeline Pro 4-ը՝ 22 900 դրամով, Beeline Smart 8-ը՝ 19 900 դրամով, իսկ Beeline Pro 6-ը՝ 32 900 դրամով:
Ակցիայի շրջանակում ձեռք բերելով հեռախոս՝ բաժանորդը կստանա նաև նոր հեռախոսահամար և «Սմարթ 1500ե կանխավճարային փաթեթից մեկ ամիս անվճար օգտվելու հնարավորություն: Այս սակագնային փաթեթը ներառում է 10 000 րոպե Beeline բջջային ցանցի ներսում, 1500 ՄԲ գերարագ ինտերնետ, 150 SMS տեղական ցանցերում և 10 հեռուստաալիք՝ BeeTV հավելվածով դիտելու համար:
«Շնորհավորում ենք բոլոր աշակերտներին, ուսանողներին և նրանց ծնողներին գալիք ուսումնական տարվա կապակցությամբ և ցանկանում ենք մեր կողմից մի փոքր անակնկալ մատուցել նրանց: Հուսով եմ, մեր այս առաջարկի շնորհիվ ուսանողները և աշակերտները կկարողանան վայելել սմարթֆոնների և մեր ծառայությունների բոլոր առավելությունները, իսկ նրանց մայրիկներն ու հարազատները միշտ կապի մեջ կլինեն նրանց հետե, - ասել է Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:
Ակցիայի պայմանների և բրենդավորված հեռախոսների մասին լրացուցիչ տեղեկություններ կարելի է գտնել www.beeline.am կայքում:
RUB | 4.87 | 0.01 |
USD | 379.21 | 0.32 |
EUR | 444.85 | 4.43 |
GBP | 511.21 | 3.16 |
CAD | 274.29 | 1.45 |
JPY | 24.03 | 0.04 |
CNY | 54.49 | 0.08 |
CHF | 480.62 | 6.30 |

