
Արմինֆո. Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր ընդունել է Գերմանական զարգացման բանկի (KfW) տարածաշրջանային տնօրեն Օլաֆ Զիմելկայի գլխավորած պատվիրակությանը:
Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդեցին կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, հանդիպմանը քննարկվել են Հայաստանում գերմանական բանկի ֆինանսավորմամբ իրականացվող ծրագրերին առնչվող հարցեր:
Վարչապետը բարձր է գնահատել KfW բանկի հետ համագործակցությունը և կարևորել վերջինիս աջակցությամբ Հայաստանի տնտեսության տարբեր ճյուղերում իրականացվող ծրագրերն ու դրանց շարունակականության ապահովումը:
Իլաֆ Զիմելկան, իր հերթին, ընդգծել է ՀՀ կառավարության հետ մինչ այժմ ձևավորված արդյունավետ փոխգործակցությունը և պատրատակամություն հայտնել քննարկել ներկայացված հարցերն ու առաջարկները՝ հետագա քայլերը նախանշելու նպատակով:
Անդրադառնալով ՀՀ կառավարության գործունեությանը՝ KfW բանկի տարածաշրջանային տնօրենն ընդգծել է մեր երկրի ՀՆԱ-ի աճի բարձր տեմպերն ու արտահանման դիվերսիֆիկացմանն ուղղված արդյունավետ քայլերը:
Հիշեցնենք, որ KfW Հայաստանի խոշոր դոնորներից մեկն է: Վերջին 20 տարում KfW ներդրումները գերազանցել են 500 մլն եվրոն` ավելի քան 14 ծրագրերի գծով, այդ թվում` ՓՄՁ, ագրոհատվածի, էներգահամալիրի, բնապահպանության և ֆինանսաբանկային ոլորտներում: Բանկի հանդեպ Հայաստանի արտաքին պարտքը 2017թ. ապրիլի 1-ի դրությամբ կազմել է 213.2 մլն դոլար (ՀՀ արտաքին պարտքի ընդհանուր ծավալի 4,4%)` տարեկան 6,4% աճով:
RUB | 4.93 | 0.03 |
USD | 381.14 | -0.06 |
EUR | 444.68 | 0.24 |
GBP | 508.59 | 2.36 |
CAD | 272.91 | -0.43 |
JPY | 24.63 | 0.11 |
CNY | 53.90 | -0.06 |
CHF | 476.13 | 0.11 |

