
Արմինֆո. ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանը նախօրեին ընդունել է Չինաստանի «Քսիան էլեկտրաինժեներականե ընկերության պատվիրակությանը՝ ընկերության գլխավոր տնօրեն Ժանգ Յամենի գլխավորությամբ։
Հանդիպման ընթացքում քննարկվել են Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի աջակցությամբ «Էլեկտրամատակարարման հուսալիության ծրագրով իրականացվող «Վանաձոր-1եե, ինչպես նաև «էլեկտրահաղորդման ցանցի բարելավումե ծրագրով՝ «Աշնակե ենթակայանների վերակառուցման աշխատանքների ընթացքին և ժամանակացույցին վերաբերող հարցեր։
«Վանաձոր-1ե և «Աշնակե ենթակայանների գլխավոր կապալառու ընկերության տնօրենը շնորհակալություն է հայտնել նախարարին վստահության համար և ընդգծել, որ կանեն հնարավորը՝ աշխատանքները ժամանակին և որակով իրականացնելու համար։
Նախարար Աշոտ Մանուկյանը նշել է, որ «Քսիան էլեկտրաինժեներականե ընկերությանը համարում է վստահելի գործընկեր` ընդգծելով, որ հանդիպումը ազդակ է փոխգործակցության խորացման և ամրապնդման համար:
Ընկերության տնօրենը վստահեցրել է, որ իրենց համար առաջնային է որակյալ ծառայությունների մատուցումը և հույս հայտնել, որ հետագայում ևս կշարունակեն համագործակցությունը հայկական կողմի հետ:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր ԱրմԻնֆո-ն, 2014 թ. նոյեմբերի 13-ին Համաշխարհային բանկը հաստատել է $40 մլն վարկային ծրագիրը, որն ուղղված է «Հաղթանակ», «Չարենցավան-3», «Վանաձոր-1» երեք կայանների արդիականացմանը: Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է $50 մլն, որից $10 մլն-ն կտրամադրի Հայաստանի կառավարությունը:
RUB | 4.73 | -0.02 |
USD | 382.65 | -0.07 |
EUR | 442.76 | -1.39 |
GBP | 502.42 | -1.81 |
CAD | 273.11 | -1.10 |
JPY | 24.83 | -0.03 |
CNY | 53.79 | -0.02 |
CHF | 477.00 | -1.40 |

