Արմինֆո. Սեպտեմբերի 16-ին Տող գյուղում՝ Մելիքական ապարանքի տարածքում, տեղի է ունենալու Արցախյան գինու չորրորդ փառատոնը, որն իր հարկի տակ ընդունելու է տասնյակ գինեգործներ Արցախից ու Հայաստանից:
Ինչպես տեղեկացնում է Արցախի էկոնոմիկայի նախարարության մամուլի ծառայությունը, արդեն ավանդական դարձած փառատոնի ծրագրում նախատեսվում է գինու և գյուղատնտեսական արտադրանքի տոնավաճառ, արվեստի գործերի ցուցահանդես, «Տողի մելիքական ապարանքի գանձերը» ցուցահանդես, ջազ, բլյուզ ու ազգագրական համերգ, ժամանակակից երաժշտություն հայտնի DJ-ների կատարմամբ, խմբային էքսկուրսիաներ, զանազան այլ ակտիվություններ: Բացի այդ, փառատոնի հյուրերի համար հնարավորություն է ընձեռնվելու համտեսելու արցախյան խոհանոցի ուտեստներ: Ինչպես միշտ, այս տարի ևս փառատոնի մուտքն անվճար է լինելու:
Արցախյան գինու փառատոնն ամենամյա խոշոր միջոցառում է, որի կազմակերպումը նպատակ է հետապնդում խթանել իրադարձային տուրիզմն Արցախում, հանրահռչակել Արցախի հարավային զբոսաշրջային երթուղին, ստեղծել յուրահատուկ հարթակ Արցախի ու Հայաստանի գինեգործների համար: Ամեն տարի ավելի քան երկու հազար հյուրեր Արցախից, Հայաստանից ու արտերկրից այցելում են փառատոնը՝ համտեսելու հայկական լավագույն գինիները, ծանոթանալու տեղական մշակույթին ու շփվելու տեղացիների հետ:
![]() | 4.73 | -0.09 |
![]() | 389.25 | -0.03 |
![]() | 439.39 | -2.99 |
![]() | 516.22 | -3.24 |
![]() | 280.52 | -1.79 |
![]() | 26.89 | -0.29 |
![]() | 53.78 | -0.10 |
![]() | 471.30 | -1.53 |