Հինգշաբթի, 24 Օգոստոսի 2017 18:30
Նաիրա Բադալյան

Կառավարությունը հավանություն է տվել Հանքարդյունաբերության ոլորտի զարգացման հայեցակարգին

Կառավարությունը հավանություն է տվել Հանքարդյունաբերության ոլորտի զարգացման հայեցակարգին

Արմինֆո. Այսօր կառավարության նիստում գործադիրը հավանություն է տվել Հանքարդյունաբերության ոլորտի զարգացման հայեցակարգին: Ինչպես նշվում է կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից ԱրմԻնֆո-ին տրամադրված հաղորդագրությունում, ըստ հիմնավորման, հանքարդյունաբերությունը ՀՀ արդյունաբերության կարևոր ոլորտներից է, սակայն դեռևս չունի հստակ քաղաքականություն և ռազմավարություն՝ կոնկրետ գործողություններ իրականացնելու, ոլորտում առկա  խնդիրների լուծման և կայուն զարգացումն ապահովելու համար: Ուստի, որպես առաջնային լուծում, առաջարկվում է մշակել հանքարդյունաբերության ոլորտի ռազմավարություն՝ ներգրավելով բոլոր շահագրգիռ կողմերին: Կիրականացվեն համապատասխան ուսումնասիրություններ, որոնց արդյունքների հիման վրա էլ  կմշակվի ռազմավարական փաստաթուղթը՝ ներկայացնելով ոլորտի կայուն զարգացման համար խոչընդոտ հանդիսացող խնդիրների լուծման մանրամասն ուղղությունները, ինչպես նաև հանքարդյունաբերության ոլորտում բարեփոխումներ ապահովելու համար միջոցառումները, ֆինանսական գնահատականները և ակնկալվող արդյունքները:

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     


Նորություններ


Արտ. փոխարժեքները
02.04.2020
RUB6.430.03
USD504.50-0.46
EUR551.62-0.45
GBP628.414.33
CAD357.503.19
JPY47.010.09
CNY71.06-0.29
CHF521.99-0.20



Փնտրել ըստ օրերի

Պետական պարտատոմսեր

Issue volume

10 billion

Volume of T-bills for placement

200 million

Volume of submitted competitive applications

200 million

Volume of satisfied bids

200 million

Yield at cut-off price

 5.8314%

Maximum yield

 5.8314%

Мinimum yield

 5.8314%

Weighted average yield

 5.8314%

Number of participants

2

The maturity date of T-bills

03.02.2020

ArmEx

 

СПРОС (Покупка)

USD

Средневзв. Цена

482,00

ПРЕДЛОЖЕНИЕ (Продажа)

  USD

Средневзв. Цена

-

СДЕЛКИ

USD

Цена откр.

482,00

Цена закр.

482,00

Мин. Цена

482,00

Макс. Цена

482,00

Ср/взв. Цена

482,00

-0,16

Кол-во сделок

1

Объем (инвал.)

200 000

0бъем (драм)

96 400 000