Արմինֆո. Ամերիկյան բիզնեսն ավելի մեծ ծավալներով դեպի մեր երկիր ներգրավելու նպատակով Միացյալ Նահանգներում բիզնեսի առաջնորդների հետ սկսված աշխատանքները կշարունակվեն Հայաստանում։ «Հայրենիք վերադառնալուց հետո մեր թիմով 1-2 աշխատաժողով կկազմակարպենք, մեկ սրահում կհավաքենք բոլոր ստեղծարար մտքերն ու այս «արահետըե կլայնացնենք»,- Լոս Անջելեսում բիզնեսի ներկայացուցիչների հետ կլոր սեղանից հետո ստացած բազմաթիվ դրական արձագանքներին, գործնական առաջարկներին ի պատասխան հայտարարել է Հայաստանի զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Արմեն Ավակ Ավակյանը։ «Կոչ եմ անում գործի անցնել բոլորին, ովքեր կցանկանան միանալ։ Եկեք տեսնենք կարո՞ղ ենք միավորել մեր նորարար մտքերն ու նախագծել անթերի ռազմավարություն՝ Հայաստանը լավագույնս դիրքավորելու բիզնեսի համարե,- ավելացրել է հիմնադրամի ղեկավարը։
Իսկ ԱՄՆ այցելության ընթացքում նախորդ օրերին հիմնադրամի տնօրենը Հայ-ամերիկյան գործարար խորհրդի նախագահ Ալեք Բաղդասարյանի ուղեկցությամբ այցելել է տեխնոլոգիական մի շարք ընկերություններ, այդ թվում՝ «Careerե, «QUETICOե, «Cater Truckե։ Ձեռնարկությունների ղեկավարների հետ քննարկվել են բիզնեսին առնչվող հարցեր և Հայաստանը, որպես ներդրումների ուղղություն, դիտարկելու գաղափարը։ «Վստահ եմ, որ ՀԱԳ խորհուրդը և ՀԶՀ-ն արդյունավետ կաշխատեն յուրաքանչյուր ներդրողի ծրագրերին Հայաստանում կյանք տալու համար։ Հիմնադրամի կողմից գործարար ծրագրերի զարգացումը, մարքեթինգային և հետներդրումային աջակցությունը Հայաստանում բարձր մակարդակի ապահովությամբ ներդրումներ անելիս կարևոր հանգամանք են գործարարների համարե,- նշել է Հայ-ամերիկյան գործարար խորհրդի նախագահ Ալեք Բաղդասարյանը։
Ներդրումային միջոցառումը կազմակերպվել էր Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսության նախաձեռնությամբ, հանդիպումների կազմակերպմանն աջակցել է Հայ-ամերիկյան գործարար խորհուրդը: Հայկական բարեգործական ընդհանուր միությունը կազմակերպել է ՀԲԸՄ երիտասարդ արհեստավարժների հետ հանդիպումը, որի ընթացքում անմիջականորեն հիմնադրամի ղեկավարից տեղեկացել են Հայաստանի տնտեսական օրակարգին։
Ավելի վաղ ԱրմԻնֆո-ն հայտնել էր, որ Լոս Անջելես տեղի ունեցած բիզնես առաջնորդների կլոր սեղան- քննարկման ընթացքում Հայաստանի զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Արմեն Ավակ Ավակյանը հանդես է եկել Հայաստանի ներդրումային հնարավորությունների շնորհանդեսով։ Հիմնադրամի գործադիր տնօրենն ամերիկյան բիզնեսի առաջնորդներին է ներկայացրել 450 միլիարդ դոլարի ՀՆԱ-ով Իրանի և առանց մաքսատուրքի 3 տրիլիոն դոլարի ՀՆԱ-ով ԵԱՏՄ շուկաների միջև կարևոր հարթակ հանդիսանալու Հայաստանի պատրաստակամությունը: Ցուցադրվել է նաև Հայաստանի՝ ՏՏ ոլորտի ձեռքբերումներն ու հնարավորությունները ներկայացնող “Nation of Innovation” տեսահոլովակը: Ներդրումային միջոցառմանը, որը տեղի է ունեցել Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսության նախաձեռնությամբ, մասնակցել են Լոս Անջելեսի և Օրընջ մարզերի, Գլենդել և Լոս Անջելես քաղաքների առևտրի պալատների ղեկավարները, բիզնես ոլորտի խորհրդատվական կառույցների անդամներ, ամերիկյան խոշոր և միջին ընկերությունների ղեկավարներ:
Նշենք, որ 2017 թ. ապրիլի 1-ի դրությամբ ԱՄՆ-ից Հայաստան կուտակված համախառն ներդրումները կազմել են 211,1 մլրդ դրամ կամ $436,6 մլն՝ 13% տարեկան աճով: Այդ թվում՝ օտարերկրյա ուղղակի ներդրումները /ՕՈւՆ/ կազմել են 122,6 մլրդ դրամ կամ $253,6 մլն՝ 11% տարեկան աճով: Հաշվի առնելով մարումները՝ համախառն ներդրումները կազմել են ավելի քան 99 մլրդ դրամ կամ $204,8 մլն՝ 4% տարեկան աճով, այդ թվում ՕՈւՆ՝ 80,5 մլրդ դրամ կամ $166,5 մլն՝ 4% տարեկան անկումով /դրամի հաշվարկային փոխարժեքը 31.03.2017 դրությամբ կազմել է 483,45 դրամ):