Չորեքշաբթի, 30 Օգոստոսի 2017 20:19
Ալինա Հովհաննիսյան

ՉԺՀ Ցինդաո քաղաքի պատվիրակությունը մտադիր է տնտեսական կապեր հաստատել Հայաստանի հետ

ՉԺՀ Ցինդաո քաղաքի պատվիրակությունը մտադիր է տնտեսական կապեր հաստատել Հայաստանի հետ

Արմինֆո. ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ Հովհաննես Ազիզյանն այսօր ընդունել է ՉԺՀ Ցինդաո քաղաքի մունիցիպալ ժողովրդական կոնգրեսի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Լյու Շենգժենի գլխավորած պատվիրակությանը։ Պատվիրակության կազմում էին ինչպես քաղաքի պետական մարմինների պաշտոնյաներ ու պատասխանատու աշխատակիցներ, այնպես էլ չինական մի քանի հայտնի ընկերությունների ղեկավարներ և ներկայացուցիչներ։

 

Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդեցին գերատեսչության մամուլի ծառայությունից, հանդիպմանը ներկա էին նախարարության համապատասխան ստորաբաժանումների ղեկավարներ, ՉԺՀ-ում ՀՀ արդյունաբերողների և գործարարների միության ու ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի ներկայացուցիչները։ 

 

Հովհաննես Ազիզյանը, ողջունելով հյուրերին, գոհունակություն է հայտնել  Ցինդաո քաղաքի ներկայացուցչական պատվիրակության Հայաստան կատարած այցի առիթով, նաև հույս հայտնել, որ այն կլինի հետաքրքիր և արդյունավետ հայ-չինական գործարար կապերի ամրապնդման ու տնտեսական համագործակցության զարգացման տեսանկյունից, քանի որ կան լավ նախադրյալներ և  երկու կողմերի ցանկություն՝ խթանելու այն: «Չնայած Չինաստանի հետ ունենք առևտրաշրջանառության շուրջ 35% աճ, սակայն այդ ցուցանիշները մեզ չեն բավարարում, և մենք կցանկանայինք տեսնել չինական ներդրումներ Հայաստանի տնտեսության տարբեր ոլորտներում, ինչպես նաև չինական ընկերությունների ակտիվ մասնակցությունը մեր երկրի ենթակառուցվածքների զարգացման ծրագրերում»,- նշել է նախարարի տեղակալը՝ հավելելով, որ Չինաստան արտահանման լավ հնարավորություն է տեսնում հայկական վերամշակված գյուղմթերքի համար։

 

Հանդիպման ընթացքում կողմերը ներկայացրել են իրենց հետաքրքրությունները և ակնկալիքները։ Մասնավորապես քննարկվել են կենցաղային տեխնիկայի, շինանյութերի արտադրության, դեղագործության, ճանապարհաշինության ոլորտներում համագործակցության հնարավորությունները։ Չինական «Hisense» ընկերության ներկայացուցիչների հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել փոխանակվել անհրաժեշտ տեղեկատվությամբ՝ հայկական կողմի հետ հետագա համագործակցության հնարավորությունները ճշգրտելու նպատակով:

 

Տիկին Լյու Շենգժենը, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, իր հերթին նշել է, որ Ցինդաո քաղաքի գործարարների մոտ  մեծ հետաքրքրություն կա Հայաստանի հանդեպ։ Երկու երկրների տնտեսական համագործակցության զարգացման համար նա առանձնակի կարևորել է «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» ծրագրի իրականացումը։

Նշենք, որ Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունում Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության և ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի պաշտոնական ներկայացուցիչների նախաձեռնությամբ` Չինաստանի Շանդոնգ նահանգի Ցինդաո քաղաքում կառուցվող Belt&Road համագործակցության նորարարական կենտրոնի հետ` «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» ծրագրի շրջանակներում, այս տարվա հուլիսին նախաստորագրվել է երկու համաձայնագիր, որոնց համաձայն՝ նշված կենտրոնում հայկական կողմին անհատույց կտրամադրվի  ընդհանուր 500 քառակուսի մետր կահավորված ցուցահանդեսային տաղավար և աշխատանքային տարածք: Վերջինիս պաշտոնական բացումը նախատեսվում է այս տարվա աշնանը: 

 

Հանդիպման ավարտին պայմանավորվածություն է ձեռք բերվել չինական կողմին փոխանցել չինարեն տեղեկատվություն Հայաստանի տնտեսության գրավչության, ներդրումային ծրագրերի վերաբերյալ՝ այն Ցինդաո քաղաքի գործարար շրջանակներին փոխանցելու համար։ Կողմերը պայմանավորվորվել են առաջիկայում ավելի առարկայական քննարկումներ և հանդիպումներ կազմակերպել։

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     


Նորություններ


Արտ. փոխարժեքները
20.02.2020
RUB7.50-0.03
USD478.37-0.26
EUR516.69-0.37
GBP617.34-5.17
CAD361.03-0.58
JPY42.72-0.70
CNY68.31-0.05
CHF486.790.18



Փնտրել ըստ օրերի

Պետական պարտատոմսեր

Issue volume

10 billion

Volume of T-bills for placement

200 million

Volume of submitted competitive applications

200 million

Volume of satisfied bids

200 million

Yield at cut-off price

 5.8314%

Maximum yield

 5.8314%

Мinimum yield

 5.8314%

Weighted average yield

 5.8314%

Number of participants

2

The maturity date of T-bills

03.02.2020

ArmEx

 

СПРОС (Покупка)

USD

Средневзв. Цена

482,00

ПРЕДЛОЖЕНИЕ (Продажа)

  USD

Средневзв. Цена

-

СДЕЛКИ

USD

Цена откр.

482,00

Цена закр.

482,00

Мин. Цена

482,00

Макс. Цена

482,00

Ср/взв. Цена

482,00

-0,16

Кол-во сделок

1

Объем (инвал.)

200 000

0бъем (драм)

96 400 000