Արմինֆո. Ամերիաբանկը հայտարարում է «Միր» ռուսաստանյան ազգային վճարային համակարգի քարտերի սպասարկման մեկնարկի մասին: Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդեցին բանկի մամուլի ծառայությունից, բանկի բոլոր բանկոմատները, ներառյալ մարզերում տեղակայվածները, արդեն սպասարկում են «Միր» վճարային համակարգի քարտերը:
Նշենք, որ Հայաստանի և Ռուսաստանի ազգային վճարային համակարգերի («Միր» և «ԱրՔա») ինտեգրման գործընթացում Հայաստանից որպես փոխհաշվարկային բանկ հանդես է գալիս Ամերիաբանկը:
Ամերիաբանկը նախաձեռնել է «Արքա» քարտերի թողարկման գործընթացը, որը հնարավորություն կընձեռի սպասարկվելու Ռուսաստանի Դաշնության անկանխիկ սպասարկման և կանխիկացման կետերում: Շուտով այդ քարտերը Ամերիաբանկում հասանելի կլինեն հաճախորդներին:
Այժմ Ամերիաբանկի կողմից տարվում են ակտիվ աշխատանքներ բանկի POS տերմինալների միջոցով «Միր» քարտերի սպասարկման գործընթացն ավարտին հասցնելու ուղղությամբ: Արդյունքում` մի շարք հյուրանոցներ, խոշոր առևտրային, ժամանցի և սպասարկման կետեր, որտեղ տեղադրված են Ամերիաբանկի POS տերմինալները, հնարավորություն կունենան սպասարկել «Միր» վճարային համակարգի քարտապաններին:
Հայաստանի և Ռուսաստանի ազգային վճարային համակարգերի ինտեգրումը կնպաստի երկկողմանի զբոսաշրջության զարգացմանը, ինչպես նաև կդարձնի առավել ճկուն ու հարմարավետ գործարար և անձնական նպատակներով կատարվող քարտային գործարքնրը:
«Ամերիաբանկ» ՓԲԸ Հայաստանի դինամիկ զարգացող բանկերից է և դասվում է երկրի ամենակայուն և խոշոր ֆինանսական հաստատությունների շարքին: Այն Հայաստանում առաջին ներդրումային բանկն է և սկսած 2007թ-ից` տրամադրում է նորարարական բանկային ծառայությունների լայն տեսականի: «Ամերիաբանկ» ՓԲԸ ունիվերսալ բանկ է, որը մատուցում է կորպորատիվ, ներդրումային և մանրածախ բանկային ծառայություններ` տրամադրելով բանկային լուծումների ամբողջական փաթեթ: Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք այցելել www.ameriabank.am:
RUB | 4.18 | -0.02 |
USD | 390.04 | -1.40 |
EUR | 415.63 | -1.21 |
GBP | 481.74 | -0.75 |
CAD | 284.60 | -0.69 |
JPY | 25.20 | -0.09 |
CNY | 53.82 | -0.22 |
CHF | 427.68 | -1.72 |