
Արմինֆո. Օգոստոսի 30–ին ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանի ղեկավարությամբ և ՀՀ տարբեր գերատեսչությունների, մասնավոր կազմակերպությունների, լրատվամիջոցների, միջազգային կառույցների ներկայացուցիչների ու անկախ տնտեսագետների մասնակցությամբ տեղի է ունեցել քննարկում ՀՀ հարկաբյուջետային կանոնների արդիականացման վերաբերյալ:
Հանդիպման նպատակն էր ներկա գտնվող ոլորտի մասնագետներին, ինչպես նաև «Վեբինար» գործիքի միջոցով հասարակության տարբեր շահագրգիռ անդամներին ներկայացնել ու նրանց հետ քննարկել հարկաբյուջետային քաղաքականության բարեփոխումների օրակարգում գտնվող առաջնահերթ միջոցառումներից մեկը: Մասնավորապես՝ քննարկվել են պետական պարտքի և պետական բյուջեի պակասուրդի ներկայումս գործող կանոնները, դրանց առավելությունները և թերությունները, դրանց վերանայման ու արդիականացման անհրաժեշտությունը, հարկաբյուջետային ներկա կանոնների արդիականացման և նոր սերնդի կանոնների ներդրման վերաբերյալ ՀՀ ֆինանսների նախարարության կողմից, ինչպես նաև Արժույթի միջազգային հիմնադրամի փորձագետների կողմից մշակված առաջարկությունների փաթեթները:
Քննարկումների արդյունքում հարկաբյուջետային քաղաքականության արդյունավետության բարձրացման նպատակով կարևորվել է, որ գործող հարկաբյուջետային կանոնները անհրաժեշտ է վերանայել, արդիականացնել և ներդնել տնտեսության կայունացմանն ու տնտեսական աճի ապահովմանն ուղղված նոր և առավել արդյունավետ ձևաչափով:
RUB | 4.89 | 0.02 |
USD | 377.88 | -0.09 |
EUR | 450.06 | 1.86 |
GBP | 516.34 | 2.15 |
CAD | 278.65 | 1.75 |
JPY | 24.36 | 0.24 |
CNY | 54.67 | 0.09 |
CHF | 493.38 | 4.10 |

