Արմինֆո. Գյուղատնտեսության նախարարությունը հերթական անգամ կդիմի ՀՀ Գլխավոր դատախազություն՝ ֆերմերային տնտեսությունների հանդեպ«Վինար» ՍՊԸ պարտքի մարումն ապահովելու նպատակով: Այդ մասին հայտարարել է ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը՝ պատասխանելով ԱրմԻնֆո-ի հարցին:
Նախարարի խոսքով, օգոստոսի 31-ի դրությամբ Հայաստանի մթերող ձեռնարկությունները 2015-2016 թվականներին կատարված մթերումների դիմաց ֆերմերների հանդեպ գոյացած 1660.4 մլն դրամից պարտք են մնացել շուրջ 80 մլն դրամ, որից շուրջ 30 մլն դրամը բաժին է ընկնում «Վինար» ՍՊԸ-ին:
Գլխավոր դատախազություն առաջին անգամ դիմելու արդյուքնում ընկերության պարտքերի մի մասը հաջողվել է մարել: ««Վինարը» չի կատարել ողջ պարտքը մարելու խոստումը, այդ պատճառով կդիմենք երկրորդ անգամ»,- հայտարարել է նախարարը:
Ավելի վաղ գյուղատնտեսության փոխնախարար Ռոբերտ Մակարյանն ԱրմԻնֆո-ին հայտնել էր, որ «Վինար» ընկերությունը չի տիրապետում լիկվիդային ակտիվների՝ պարտքերի վճարումն ապահովելու համար: Ավելին,
ընկերությունը, որի շրջանառությունը նախկինում միլիոն դոլարներ է կազմել, պարզվում է, ընդհանրապես ոչինչի չի տիրապետում. արտադրությունը կազմակերպվել է վարձակալվող տարածքում, իսկ պետության կողմից ընկերությունից բռնագանձված սպիրտը կոնյակի չէ և անիրացվելի է, իսկ, ամենագլխավորը, «Վինարըե գործունեության այդ տեսակի համար արտոնագիր չի ունեցել: Սպիրտի որոշակի մասը լավագույն որակի է եղել, և Գյուղատնտեսության նախարարությանը հաջողվել է իրացնել այն՝ փակելով պարտքերի ընդամենն աննշան մասը:
Այնուամենայնիվ, դեռ 2016 թ. վերջին Գյուղատնտեսության նախարարությունը դիմել էր Գլխավոր դատախազությանը՝ վերամշակման ձեռնարկությունների կողմից չվճարված պարտքային պարտավորությունների մասով ֆերմերային տնտեսությունների խախտված իրավունքների վերականգնման նպատակով: Արդյունքում փաստի առնչությամբ քրեական գործ է հարուցվել:
![]() | 5.07 | -0.01 |
![]() | 388.29 | -0.24 |
![]() | 420.21 | 1.84 |
![]() | 477.98 | 1.60 |
![]() | 284.05 | 1.01 |
![]() | 29.64 | 0.08 |
![]() | 56.48 | -0.06 |
![]() | 423.11 | -1.00 |