Հինգշաբթի, 31 Օգոստոսի 2017 20:52
Ալինա Հովհաննիսյան

ԱՄՆ դեսպան. «Լիդիան Արմենիան» պատրաստ է աշխատել բաց ու թափանցիկ` ամերիկյան բիզնեսի ավանդույթների համաձայն

ԱՄՆ դեսպան. «Լիդիան Արմենիան» պատրաստ է աշխատել բաց ու թափանցիկ` ամերիկյան բիզնեսի ավանդույթների համաձայն

Արմինֆո. «Լիդիան Արմենիա» ընկերությունը, որը ձեռնամուխ է եղել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործմանը, պատրաստ է աշխատել բաց ու թափանցիկ` ամերիկյան բիզնեսի ավանդույթների համաձայն: Օգոստոսի 31-ին այդպիսի կարծիք է հայտնել Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլսը` Lydian International ընկերության  կայուն զարգացման վերաբերյալ առաջին տարեկան հաշվետվության շնորհանդեսին նվիրված միջոցառման հարթակներում:

 

«Ես տպավորված եմ այսօրվա շնորհանդեսից, որի ընթացքում ընկերությունը մեզ ներկայացրեց, թե ինչպես  է կատարում իր պարտավորությունները շրջակա միջավայրի, իր աշխատակիցների, հանքավայրի հարակից համայնքների հանդեպ: Եվ ուրախալի է տեսնել, որ բրիտանական ու ամերիկյան բիզնեսի մշակույթները ներդրվում են նրանց աշխատանքում», - ասել է դեսպանը:

 

Միլսի կարծիքով, կարևոր է նաև այն, որ ընկերությունը, թափանցիկ գործունեությանը զուգընթաց, պատրաստ է ներկայացնել այն ռիսկերը, որոնք, որպես կանոն, հանդիպում են արդյունահանման ճյուղում:

 

Նա նշել է, որ «Լիդիան Արմենիա» այցելությունից հետո, որի նպատակն ընկերության գրոծունեությանը ծանոթանալն էր, և այցելելով այն համայնքներ, որոնք հանքավայրում իրականացվող աշխատանքների ազդեցության ենթակա են, մեծ տպավորություն է ստացել: «Ես տեսա և այն, թե շահույթի առումով որքան հետաքրքիր կարող է լինել աշխատանքների անցկացումը համայնքների համար, և` թե ինչպիսի ռիսկեր կարող են լինել: Եվ այստեղ չափազանց կարևոր է, որպեսզի Հայաստանի կառավարությունը համայնքների հետ միասին հաշվեկշռի այդ ռիսկերը շահույթ ապահովելու համար: Իսկ ընկերությունը, ինչպես տեսնում ենք, լիակատար պատրաստակամություն է հայտնում պատասխանատվություն կրելու իր գործունեության համար», - եզրափակել է Ռիչարդ Միլսը:

 

Հիշեցնենք, որ Lydian Armenia-ն բրիտանական Lydian International-ի դուստր ընկերությունն է, որի բաժնետերերն են նաև ԱՄՆ, Մեծ Բրիտանիայի, մի շարք եվրոպական երկրների միջազգային ինստիտուցիենալ ներրդողներ, այդ թվում` IFC և EBRD: Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման նախագիծն այսօր Հայաստանում արդյունաբերական ամենախոշոր նախագիծն է, որի ընդհանուր արժեքը կազմում է 370 մլն դոլար: 2016 թվականի օգոստոսին տեղի ունեցավ նախագծի մեկնարկի պաշտոնական արարողությունը, որը նախատեսում է շինարարության և հանքավայրի իրացման սկիզբը: Ամուլսարի հանքավայրի շահագործման ժամկետը կկազմի 10 տարի և 4 ամիս, նախատեսվում է տարեկան արդյունահանել 200 հազար ունցիա ոսկի (մոտ 10 մլն. տոննա հանքանյութ): Ընկերության բաժնետոմսերը ցուցակված են Տորոնտոյի ֆոնդային բորսայում: Ամուլսարի հանքավայրն իր պաշարնորով երկրորդն է Հայաստանում:

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     


Նորություններ


Արտ. փոխարժեքները
02.04.2020
RUB6.430.03
USD504.50-0.46
EUR551.62-0.45
GBP628.414.33
CAD357.503.19
JPY47.010.09
CNY71.06-0.29
CHF521.99-0.20



Փնտրել ըստ օրերի

Պետական պարտատոմսեր

Issue volume

10 billion

Volume of T-bills for placement

200 million

Volume of submitted competitive applications

200 million

Volume of satisfied bids

200 million

Yield at cut-off price

 5.8314%

Maximum yield

 5.8314%

Мinimum yield

 5.8314%

Weighted average yield

 5.8314%

Number of participants

2

The maturity date of T-bills

03.02.2020

ArmEx

 

СПРОС (Покупка)

USD

Средневзв. Цена

482,00

ПРЕДЛОЖЕНИЕ (Продажа)

  USD

Средневзв. Цена

-

СДЕЛКИ

USD

Цена откр.

482,00

Цена закр.

482,00

Мин. Цена

482,00

Макс. Цена

482,00

Ср/взв. Цена

482,00

-0,16

Кол-во сделок

1

Объем (инвал.)

200 000

0бъем (драм)

96 400 000