Արմինֆո.
«Տարոն-Ավիա» ավիաընկերության կողմից լիզինգով ձեռքբերված «Բոինգ 737-500» օդանավը առաջին փուլում չվերթներ կիրականացնի ռուսական մի շարք քաղաքներ: Ձմռան շրջանում ավիաընկերության թռիչքների աշխարհագրությունը կընդլայնվի: Այդ մասին ԱրմԻնֆո-ի թղթակցին հայտնել է «Տարոն-Ավիա» ավիաընկերության կոմերցիայի գծով տնօրենի տեղակալ Կարեն Կարագյոզյանը:
Նրա խոսքով, ավիաընկերությունը չվերթներ կիրականացնի Դոնի Ռոստով, Սամարա, Կրասնոդար և Մոսկվա ուղղություններով։ Հիշեցնենք նաև, որ ավիաընկերության առաջին օդանավը կրում է «Մհեր Մկրտչյանե անվանումը: Ձմռանն ավիաընկերությունը չվերթներ կիրականացնի այլ ուղղություններով:
Օգոստոսի 31-ին Գյումրու «Շիրակե օդանավակայանում վայրէջք է կատարել «Տարոն-Ավիաե ավիաընկերության երկրորդ օդանավը, որը կրում է «Արամ Խաչատրյանե անվանումը՝ ի պատիվ անվանի հայ կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի։ ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Սերգեյ Ավետիսյանը, խոսելով «Տարոն-Ավիաե-ի՝ նոր օդանավով համալրվելու մասին, նշել է. «Շատ ուրախալի լուր է բոլորիս համար: Սա նշանակում է՝ Գյումրու «Շիրակե օդանավակայանը զարգանում է, աշխատանքներն ընթանում են իրենց բնականոն հունով: Ուղևորահոսքը և պահանջարկը ևս դինամիկ աճ են գրանցումե:
Ավելի վաղ ՔԱԳՎ մամուլի ծառայույունը հաղորդագրություն էր տարածել, համաձայն որի՝ Հայաստանի Հանրապետության երկու օդանավակայանների ուղևորահոսքը 2017 թվականի հունվար-հուլիս ամիսներին կազմել է 1,373,856 մարդ, որը 28 տոկոսով գերազանցում է նախորդ տարվա նույն ամիսների ցուցանիշը:
![]() | 6.60 | -0.06 |
![]() | 406.19 | 0.28 |
![]() | 414.31 | -3.25 |
![]() | 490.96 | -1.29 |
![]() | 314.90 | -2.81 |
![]() | 30.46 | 0.08 |
![]() | 60.26 | 0.05 |
![]() | 429.56 | -0.89 |