
Արմինֆո. Թանկարժեք մետաղները Հայաստանում 1,3%-ով թանկացել են, մինչդեռ մեկ շաբաթ առաջ դիտվել է գների 0,9% աճ: Թանկարժեք մետաղների գների աճի տեմպերի արագացումը պայմանավորված է պլատինիւմի նվազման վեկտորի փոխարինմամբ վերընթացով, և պալլադիմումի գների աճի տեմպերի արագացմամբ, որոնց ֆոնին ոսկին ու արծաթը ցուցադրել են վերելքի տեմպերի դանդաղում:
Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը հաղորդել են ՀՀ ֆինանսների նախարարության «Թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի պետական գանձարան» գործակալությունից, 2017 թվականի օգոստոսի 28-ից մինչև սեպտեմբերի 3-ը սահմանվել են թանկարժեք մետաղների հետևյալ գները. մեկ գրամ ոսկու վաճառքի գինը`19818,54 դրամ (շաբաթական աճի դանդաղում` 0,8%-ից մինչև 0,5%), արծաթինը` 261,98 դրամ (շաբաթական աճի դանդաղում 1,3%-ից մինչև 0,8%), պլատինիումինը` 15048,29 դրամ (շաբաթական աճի դինամիկան փոխվել է 0,5% անկումից մինչև 0,9 % աճ), պալլադիումինը` 14392,15 դրամ (շաբաթական աճի արագացում 1,9%-ից մինչև 3,1% աճ):
RUB | 4.88 | 0.05 |
USD | 379.99 | 0.57 |
EUR | 441.32 | -0.14 |
GBP | 509.41 | 0.23 |
CAD | 273.53 | 0.59 |
JPY | 24.03 | 0.09 |
CNY | 54.52 | 0.06 |
CHF | 474.04 | 0.06 |

