Երկուշաբթի, 4 Սեպտեմբերի 2017 17:18
Ալինա Հովհաննիսյան

Ռոստելեկոմը բարելավել է ինտերնետ թրաֆիկի տրամադրման պայմանները Ռինտերնետ փաթեթների շրջանակներում

Ռոստելեկոմը բարելավել է ինտերնետ թրաֆիկի տրամադրման պայմանները Ռինտերնետ փաթեթների շրջանակներում

Արմինֆո. «Ռոստելեկոմը» Հայաստանում ներկայացնում է «Մեգաբիթային կոմպլեքս» առաջարկը, որի շնորհիվ ընկերության՝ Ռինտերնետ 7000, Ռինտերնետ 7500 և Ռինտերնետ 10000 փաթեթների բոլոր նոր և գործող բաժանորդները այսուհետ կստանան Ինտերնետի ավելի բարձր արագություն:

Ինչպես ԱրմԻՆֆո գործակալությանը տեղեկացվել է Ընկերության մամուլի ծառայությունից, բաժանորդները Ինտերնետի նախկին արագությունների փոխարեն կստանան համապատասխանաբար՝ Ռինտերնետ 7000 – 18 Մբ/վ (նախկին 12 Մբ/վ-ի փոխարեն), Ռինտերնետ 7500 – 24 Մբ/վ (նախկին 17 Մբ/վ-ի փոխարեն), Ռինտերնետ 10000 – 40 Մբ/վ (նախկին 35 Մբ/վ-ի փոխարեն)։

Իսկ պարտադիր տարեկան բաժանորդագրությամբ միացած բաժանորդների համար կգործեն Ինտերնետի հետևյալ արագությունները՝ Ռինտերնետ 7000 – 36 Մբ/վ (նախկին 24 Մբ/վ-ի փոխարեն), Ռինտերնետ 7500 – 48 Մբ/վ (նախկին 34 Մբ/վ-ի փոխարեն), Ռինտերնետ 10000 – 80 Մբ/վ (նախկին 70 Մբ/վ-ի փոխարեն):

«Ռոստելեկոմը» շնորհակալություն է հայտնում բոլոր բաժանորդներին վստահության համար և խոստանում նորանոր անակնկալներ։

Նշենք, որ «ՌՈՍՏԵԼԵԿՈՄ» ընկերությունը (www.rtarmenia.am) 2012թ. դեկտեմբերից ՀՀ-ում հեռահաղորդակցության ոլորտի առաջատար օպերատորներից մեկը՝ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ ՓԲԸ-ն հաջողությամբ մատուցում է ինտերնետ հասանելիության և ֆիքսված հեռախոսակապի ծառայություններ Rostelecom ապրանքանիշի ներքո:

2013թ. սեպտեմբեր ամսից ընկերությունը «ՀԻԲՐԻԴ ՍՈԼՅՈՒՇՆԶ» ընկերության հետ համատեղ մատուցում է նոր սերնդի Այփի հեռուստատեսության ծառայությունը ևս:

«Ռոստելեկոմի» ցանցը Հայաստանում կառուցված  է օպտիկա-մանրաթելային մալուխով, որի երկարությունը կազմում է ավելի քան 3000 կմ` ծածկելով ՀՀ տարածքի 80%-ը: Իրանի և Վրաստանի օպերատորների միջոցով «Ռոստելեկոմի» ցանցը փոխկապակցված  է տարածաշրջանի հիմնական մայրուղային ցանցերի և տրաֆիկի փոխանակման խոշորագույն կենտրոնների հետ: Ընկերության կորպորատիվ հաճախորդների ցանկում են խոշորագույն ձեռնարկություններ ու բանկեր, ՀՀ կառավարությունը և պետական մարմիններ, հեռահաղորդակցության ընկերություններ և միջազգային կազմակերպություններ: Գերժամանակակից տեխնոլոգիաների կիրառումը ընկերությանը հնարավորություն է տալիս լիովին բավարարել ժամանակակից բաժանորդի կարիքները՝ տարածվելով և ծառայությունների հասանելիությունն ապահովելով ՀՀ ողջ տարածքով: