Երկուշաբթի, 4 Սեպտեմբերի 2017 20:01
Ալեքսանդր Ավանեսով

Դուբնայի գիտնականները Հայաստանին օգնում են զարգացնել  միջուկային հետազոտությունների բնագավառը

Դուբնայի գիտնականները Հայաստանին օգնում են զարգացնել  միջուկային հետազոտությունների բնագավառը

Արմինֆո. Համաշխարհային ճանաչում ունեցող միջազգային գիտական կենտրոնը` մերձմոսկովյան Դուբնայում գտնվող Միջուկային հետազոտությունների միավորված ինստիտուտը, մտադիր է ձեռնամուխ լինել մի շարք ծրագրերի իրագործմանը Հայաստանում, որոնք նպատակաուղղված են երկրի գիտական ներուժի հետագա զարգացմանը միջուկային ֆիզիկայի բնագավառում: Ինստիտոտը, որի 18 հիմնադիր պետություններից (Բելառուս, Բուլղարիա, Չեխիա, Վիետնամ և այլն) մեկը Հայաստանի Հանրապետությունն է, մտադիր է այստեղ իրագործել երկու, այսպես կոչված, գործակցային ծրագիր: Խոսքը վերաբերում է գիտական խմբերի և լաբորատորիաների մավորման ստեղծմանը, որոնք համատեղ  ջանքերով, գիտելիքների և փորձի փոխանակմամբ, ընդսմին ուսուցանելով երիտասարդ գիտնականներին, իրենց առջև որոշակի խնդիրներ կդնեն հիմնարար միջուկային հետազոտութհոյունների բնագավառում:

Ինչպես ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում պատմել է Միջուկային հետազոտությունների միավորված ինստիտուտի ավագ գիտաշխատող, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու Հրաչ Թորոսյանը, այսօր Դուբնայի և Հայաստանի գիտնականների համատեղ աշխատանքի համար կա երկու խոշոր հետազոտական ծրագիր: Դրանցից մեկը վերաբերում է էլեյտրոնային արագացուցիչի, այսպես կոչված, փոքր ինտենսիվության փնջեր և ինժեկտոր ստանալու հնարավորությանը, որը կիրագործվի Երևանի ֆիզիկայի հշինստիտուտի հետ համատեղ: Այդ հետազոտությունների արդյունքները կարող են կիրառվել ֆիզիկայի, բժշկության և ճառագայթային տեխնոլոգիաների բնագավառում` հաստ պատերով մետաղական օբյեկտների մանրէազերծման, ռենտգենագրական տեսչական հսկողության համար: Գիտնականի ասելով, հետազոտությունները կարելի էր անցկացնել նաև արևմտյան գիտական կենտրոններում, սակայն հենց Երևանի ֆիզիկայի ինստիտուտի էլեկտրոնային արագացուցիչն առավել հարմար է փոքր  չափերի  փնջերի արձակման համար: Ինչպես պատմել է Թորոսյանը, հենց այդ հանգամանքն է հետաքրքրել Միջուկային հետազոտությունների միավորված ինստիտուտի մասնագետներին, որոնք համաձայնագիրն են կնքել Երևանի ֆիզիկայի ինստիտուտի հետ: Արդեն ավարտվել է ծրագրի առաջին նախապատարստական փուլը, և սեպտեմբերից գիտնականները ձենամուխ կլինեն հիմնական հետազոտություններին:

Գիտելիքների տեսանկյունից ևս մեկ հետաքրքիր համատեղ նախագիծ կիրագործվի Գառնիի գեոֆիզիկական  դիտարանի հիման վրա: Ծրագիրը վերաբերում է լիցենզիոն լազերային թեքաչափի տեղադրմանը, որը կարող է մեծ ճշտությամբ և ժամանակին որոշել տարածաշրջանի սեյսմիկ ակտիվությունը: Նշենք, որ թեքաչափը համարվում է դարի հայտնագործություն:  Հենց Դուբնայի ինստիտուտի միջուկային խնդիրների լաբորատորիայի գիտնականներն են 2014 թվականին ստացել այդ համասարքի արտոնագիրը, որը երկրի մակերևույթի անկյունային տատանումները չափում է մինչև մեկ տանսերորդ նանոռադիոնի ճշգրտությամբ: Այդ եզակի սարքը  կարող է կիրառվել չափագիտության, գեոդեզիայի, սեյսմոգրաֆիայի  ոլորտներում, տիեզերական ճյուղում, գիտական հետազոտությունների և գործնական կիրառման այլ ոլորտներում: Ինչպես սպասվում է, սարքը Հայաստան կհասցվի ամենամոտ ժամանակները և կտեղադրվի դիտարանի հատուկ թունելում: Ինչպես պատմել է Թորոսյանը, ծրագրի հաջողության դեպքում չի բացառվում Հայաստանի ողջ տարածքում նման  սրաքերի ցանցի ստեղծման հնարավորությունը: Ուշագրավ է, որ հենց Հայաստանում այդ ծրագրի իրագործման նախաձեռնությունը պատկանում է Դուբնայի աշխարհահռչակ գիկիտնական, թեքաչափը հայտնագործած պրոֆեսոր Յուլիան Արամի Բուդաղովին, ում 85 տարին լրացավ վերջերս: Ծրագրի իրագործման արդյունքում, ինչպե սնշել է Հրաչ Թորոսյանը, Հայաստանը, մի կողմից, կստանա ժամանակակից սարք, որն ի զորու է արդյունավետորեն և արագ արձագանքել սեյսմիկ ռիսկերին, իսկ  մյուս կողմից, Դուբնայի Միջուկային հետազոտությունների միավորված ինստիտուտը կստանա նորույթը փորձարկելու հնարավորություն: «Այդ նախագիծը գիտական փոխգործակցության` համագործակցության և համատեղ գործունեության ակնհայտ օրինակ է», - ընդգծել է գիտնականը:

Նշենք, որ հենց գործակցության սկզբունքը, որից չէր վախենում և այն գովոբանում էր մեծ ֆիզիկոս, հարաբերականության ընդհանուր տեսության հեղինակ Ալբերտ Էյնշտեյնը, դրված է 1956 թվականին  Դուբնայի Միջուկային հետազոտությունների միավորված ինստիտուտի ստեղծման հիմքում: Հայաստանն ամեն տարի անդամավճար է մուծում, փոխարենն իրագործելով մի շարք համատեղ նախագծեր, որոնց թվում են փորձերը կոլայդերով: Համատեղ փորձերին և խորհրդաժողովներին մասնակվցելու համար հայ գիտնականներն ինստիտուտի շրջանակում հաճախ մեկնում են արտասահմանյան գիտական կենտրոններ, ծանոթանում Գերմանիայի, Ֆրանսիայի, Շվեյցարիայի, Ճապոնիայի և այլ երկրների հետազոտական նորույթներին: Մինչև տարեվերջ ՀՀ ԳԱԱ Գեոֆիիզկայի և ինժեներային սեյսմագիտության ինստիտուտի երկու մասնագետներ կգործուղվեն Դուբնա` որակավորումը բարձրացնելու նպատակով: Որպես Հայաստանի հետ համատեղ նախագծերի իրագործման համար գլխամասային հաստատություն հանդես է գալիս Երևանի պետհամալսարանի ֆիզիկայի ֆակուլտետը` իր ուսումնական գործառույթներով:  ԵՊՀ մասնագետներն ուսանում են Դուբնայի Միջուկային հետազոտությունների միավորված ինստիտուտի ուսումնական գիտական կենտրոնի մագիստրատուրայում և ասպիրանտուրայում, որտեղ գիտական կադրեր են պատրաստում Հայաստանի համար: Ընդ որում, բոլոր խածսերն ստանձնում է Դուբնայի Միջուկային հետազոտությունների միավորված ինստիտուտը: Այժմ  այստեղ աշխատում և որակավորմը բարձրացնում են յոթ հայ գիտնականներ, որոնք ապրում են իրենց ընտանիքների հետ` ծառայողական բնակարաններում: Այդուհանդերձ, ինչպես կարծում է Հրաչ Թորոսյանը, Հայաստանը, ի տարբերությունմ մի շարք երկրների, այդ թվում նաև մեր հարևանների, բավարար չափով չի օգտագործում այն ներուժը, որն ի զորու է տրամադրել Դուբնայի Միջուկային հետազոտությունների միավորված ինստիտուտը` երկրում ֆունդամենտալ ֆիզիկայի վերածնման համար: «Կարծում եմ, որ դա պայմանավորված է գիտատեխնիկական ներուժի զարգացման և առավել կիրառական մոտեցումների համար ֆունդամենտալ գիտության դերի թերագնահատմամբ է», - նշել է գիտնականը, հավելելով, որ համատեղ ջանքերով կարելի էր իրականացնել նաև ավելի խոշոր ծրագրեր, այդ թվում` Հայաստանում կառուցել նոր, ժամանակակից միջուկային արագացուցիչ: Նշենք, որ արագացուցիչի կառուցման ծրագիրն իրականացվել է 2000-ականների ողջ ընթացքում, սակայն «հաջողությամբ» տապալվել է: Թորոսյանն ընդգծել է, որ Դուբնայի ինստիտուտը հայտնի է եղել և այսօր  էլ հայտնի  է իր գիտական կադրերի ներուժով, ընդ որում, բարձր գնահատականի են արժանանում հայկական ծագում ունեցող գիտնականների աշխատանքները: Խոսքը վերաբերում է և նախկին տնօրենին, լուսահոգի ակադեմիկոս Ալեքսեյ Սիսակյանին և միջուկային ռեակցիաների լաբորատորիայի այժմյան  գիտական ղեկավար Յուրի Հովհաննիսյանին, ում պատվին անվանվել է Մենդելեևի աղյուսակի նոր քիմիական տարրերից մեկը: «Հայաստանը պետք է մեծ շահագրգռվածություն դրսևորի գիտության զարգացման և միջուկային տեխնոլոգիաների ոլորտի համատեղ նախագծերի թվի աճի գործում, այդ թվում` ոչ էներգետիկ», -  ընդգծել է գիտնականը:

Որպես օրինակ նա նշել է Դուբնայի ինստիտուտում մշակված ջրի մաքրման միջուկային զտիչների  արտադրության տեխնոլոգիան: «Այսօր բազմաթիվ երկրներ սկսել են կիրառել այդ տեխնոլոգիան, սակայն Հայաստանում այն պատշաճ ուշադրության չի արժանացել: Այդուհանդերձ, Դուբնայի Միջուկային հետազոտությունների միավորված ինստիտուտը միշտ դրական է արձագանքել ՀՀ կառավարության նախաձեռնություններին: Այսպես, 1998 թվականին,  ի պատասխան հանրապետության կառավարության առաջարկին, Ալեքսեյ Սիսակյանն ու Յուրի Հովհաննիսյանը համաձայնել են Երևանի ֆիզիկայի ինստիտուտի հնարավորությունների գնահատման աշխատանք իրականացնել», - պատմել է Հրաչ Թորոսյանը: «Այն ժամանակ Յուրի Հովհաննիսյանի կոչին արձագանքեցին Գերմանիայի, Ֆրանսիայի, ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի, Ռուսաստանի և այլ երկրների խոշորագույն գիտական լաբորատորիաների ղեկավարներ: Սետղծվեց աշխարհի 9 առաջատար գիտնականներից կազմված հանձնաժողով, որոնք գնահատում իրականցնելուց հետո Հայաստանի կառավարությանն առաջարկեցին ֆիզիկայի ինստիտուտի անմիջական նշանակությունից զատ նրա հնարավորություններն ու ենթակառուցվածքն օգտագործել նաև այլ նպատակների համար: Այդպես ծնվեց դեռ 1944 թվականին հիմնադրված ԵրՖԻ հիման վրա ուռուցքաբանության գերազանցության կենտրոն ստեղծելու գաղափարը, որի աշխատանքից ստացվող միջոցների մի մասը նախատեսվում էր ուղղորդել հիմնարար հետազոտությունների շարունակմանը: «Քչերը գիտեն, որ որպես Գերազանցության կենտրոնի ստեղծման նախաձեռնող հանդես է եկել հենց Դուբնայի ինստիտուտը, ինչը ֆունդամենտալ գիտությունը կիրառականի փոխակերպելու որոշակի օրինակ է», - ընդգծել է գիտնականը, ընդսմին զարմանք հայտնելով այն առնչությամբ, որ կենտրոնի ստեղծումը վերածվեց անավարտ շինարարության օբյեկտի: «Իսկ չէ որ այդ համագործակցության հիման վրա կարելի էր ձևավորել հզոր  գիտական կլաստեր, որը միավորեր Մեծամորի ԱԷԿ-ը, Դուբնայի Միջուկային հետազոտությունների միավորված ինստիտուտը, «Հայատոմ» ինստիտուտը, Ֆիզիկայի ինստիտուտը, այլ շահագրգիռ կազմակերպությունների», - փաստել է Հրաչ Թորոսյանը:

Ավելի վաղ ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում, խոսելով «Ռոսատոմի» ամիջական մասնակցությամբ Հայկական ԱԷԿ արդիականացման աշխատանքներ սկելու կարևորության և դրա շահագործման ժամկետի երկարաձգման մասին, Հայաստանում կառավարման հարցերի հայտնի փորձագետ Հարություն Մեսրոպյանը ճիշտ էր նկատել,  որ միջուկային ռեակտորի առկայությունը երկրում ոչ միայն էներգետիկ ինքնավարության և անվտանության հարց է, այլև խաղաղ ատոմ ունեցող պետությունների ակումբի անդամ լինելու մեծ տեխնոլոգիական առավելություն: «ԱԷԿ-ի առկայության, համապատասխան միջուկային տեխնոլոգիաներ, մշակունմեր ունենալու առավելությունը մեզ հնարավորություններ է ընձեռում համապաատսխան ինժեներական և գիտական կադրային ներուժի զարգացման համար: Եվ ատոմային էներգետիկան դեռ բազմաթիվ նման արժանիքներ ունի, քանի որ այն ունենալու մուլտիպլիկատիվ արդյունքը լայն է», - ասել է մասնագետը:

Մնում է հուսալ, որպեսզի այդ տարրական ճշմարտությունը հասկանալի դառնա նրանց համար, ովքեր կոչված են երկարաժամկետ ճակատագրական որոշումներ կայացնելու  երկրի համար, իսկ երկարաժամկետ լուծումներ ապահովելու համար անհրաժեշտ է արդեն այսօր պատրաստել երիտասարդ կադրեր: Դրանում Հայաստանին անգնահատելի աջակցություն է տրամադրում «Ռոսատոմը», որը համաձայնել է գրեթե կրկնապատկել ուսումնական տեղերը Ռուսաստանի առաջատար պրոֆիլային բուհերում: Այժմ Ռուսաստանում ուսանում է հայաստանցի 8 ուսանող, որոնցից 4—ը ՄՖՀԻ-ում: Բացի այդ, սերտ համագործակցություն է իրակաանցվում Ռուսաստանի բուհերի և Երևանի ազգային ճարտարագիտական համալսարանի միջև: Անկասկած, ապագա մասնագետների գիտելիքների ներուժը պահանջված կլինի Հայաստանում ամենամոտ հեռանկարում:

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     


Նորություններ
Պապոյան․ Երկաթուղու կառավարման հարցում առաջնային են մնում Հայաստանի շահերը Պապոյան․ Երկաթուղու կառավարման հարցում առաջնային են մնում Հայաստանի շահերը 
Հայ հարկայինները կվերապատրաստվեն Հնդկաստանի տեխնիկական և տնտեսական համագործակցության ծրագրովՀայ հարկայինները կվերապատրաստվեն Հնդկաստանի տեխնիկական և տնտեսական համագործակցության ծրագրով
Պետությունը կփոխհատուցի հացահատիկի, հատիկաընդեղենի և կերային մշակաբույսերի մշակության համար ֆերմերների ծախսերի 50 տոկոսը. Գևորգ ՊապոյանՊետությունը կփոխհատուցի հացահատիկի, հատիկաընդեղենի և կերային մշակաբույսերի մշակության համար ֆերմերների ծախսերի 50 տոկոսը. Գևորգ Պապոյան
Հայաստանն ու Ռումինիան պայմանավորվել են խորացնել համագործակցությունը զբոսաշրջության ոլորտումՀայաստանն ու Ռումինիան պայմանավորվել են խորացնել համագործակցությունը զբոսաշրջության ոլորտում
Team Holding-ը հայտարարում է դոլարային պարտատոմսերի երկրորդ փուլի տեղաբաշխման մեկնարկը․ տեղաբաշխողը՝ Freedom Broker ArmeniaTeam Holding-ը հայտարարում է դոլարային պարտատոմսերի երկրորդ փուլի տեղաբաշխման մեկնարկը․ տեղաբաշխողը՝ Freedom Broker Armenia
ԱրարատԲանկն արժանացել է Mastercard-ի «Excellence in Strategic Marketing մրցանակինԱրարատԲանկն արժանացել է Mastercard-ի «Excellence in Strategic Marketing մրցանակին
Հայաստանն ու Ռուսաստանը քննարկել են ԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման հարցըՀայաստանն ու Ռուսաստանը քննարկել են ԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման հարցը
Փորձագետ․ Հայկական ԱԷԿ-ն ԱՄՆ մոդուլային ռեակտորներով փոխարինելը նույնն է, ինչ ավիակիրը միջնադարյան առագաստանավերով փոխարինելըՓորձագետ․ Հայկական ԱԷԿ-ն ԱՄՆ մոդուլային ռեակտորներով փոխարինելը նույնն է, ինչ ավիակիրը միջնադարյան առագաստանավերով փոխարինելը
Հայաստանը 2026 թվականի փետրվարի 10-ի դրությամբ հավաքել է 269,4 մլրդ դրամ հարկ՝ առաջին եռամսյակում նախատեսված 610,2 մլրդ դրամի դեպքումՀայաստանը 2026 թվականի փետրվարի 10-ի դրությամբ հավաքել է 269,4 մլրդ դրամ հարկ՝ առաջին եռամսյակում նախատեսված 610,2 մլրդ դրամի դեպքում
Խուդաթյան․ ռուսական կողմի հետ կա փոխըմբռնում՝ Ադրբեջանի և Թուրքիայի հետ երկաթուղային հաղորդակցության վերականգնման հարցումԽուդաթյան․ ռուսական կողմի հետ կա փոխըմբռնում՝ Ադրբեջանի և Թուրքիայի հետ երկաթուղային հաղորդակցության վերականգնման հարցում
Ռուսաստանի Բանկը վերաֆինանսավորման տոկոսադրույքը իջեցրել է մինչև 15.5%Ռուսաստանի Բանկը վերաֆինանսավորման տոկոսադրույքը իջեցրել է մինչև 15.5%
Հայաստանում դատարանների որոշումները չեն ազդի խաղային գործունեության օպերատորի ընտրության մրցութային գործընթացի վրաՀայաստանում դատարանների որոշումները չեն ազդի խաղային գործունեության օպերատորի ընտրության մրցութային գործընթացի վրա
Թբիլիսի․ Կուլեւի նավահանգստի ներառումը Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 20-րդ փաթեթում կվնասի Միջին միջանցքինԹբիլիսի․ Կուլեւի նավահանգստի ներառումը Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 20-րդ փաթեթում կվնասի Միջին միջանցքին
Կյանքեր փրկելու հավատով. Ակբա բանկի աշխատակիցները՝ արյան կամավոր դոնորներԿյանքեր փրկելու հավատով. Ակբա բանկի աշխատակիցները՝ արյան կամավոր դոնորներ
Հայաստանն ու Ռուսաստանը քննարկել են գյուղատնտեսության ոլորտում համագործակցության հեռանկարներըՀայաստանն ու Ռուսաստանը քննարկել են գյուղատնտեսության ոլորտում համագործակցության հեռանկարները
ԱՏՁՄ 25 տարին. տեխնոլոգիական Հայաստանը պատրաստ է ավելիինԱՏՁՄ 25 տարին. տեխնոլոգիական Հայաստանը պատրաստ է ավելիին
Հայաստանում կներդրվի զբոսաշրջային ծառայություններ մատուցողների էլեկտրոնային գրանցամատյան։ Վերջիններիս կվարկանշեն և կպատժեն անբարեխիղճ աշխատանքի համարՀայաստանում կներդրվի զբոսաշրջային ծառայություններ մատուցողների էլեկտրոնային գրանցամատյան։ Վերջիններիս կվարկանշեն և կպատժեն անբարեխիղճ աշխատանքի համար
Հայաստանի կառավարությունը հստակեցրել է սոցիալական կրեդիտներ ստանալու իրավունք ունեցող անձանց շրջանակըՀայաստանի կառավարությունը հստակեցրել է սոցիալական կրեդիտներ ստանալու իրավունք ունեցող անձանց շրջանակը
Հայաստանն ու Ղազախստանը քննարկել են «Կայուն զարգացման նպատակների համար թվային լուծումների Ասիա-խաղաղօվկիանոսյան կենտրոնի» ստեղծման բանաձևի նախագիծըՀայաստանն ու Ղազախստանը քննարկել են «Կայուն զարգացման նպատակների համար թվային լուծումների Ասիա-խաղաղօվկիանոսյան կենտրոնի» ստեղծման բանաձևի նախագիծը
Հայաստանը հերթական ուղղումն է կատարում ԶՖԳ հետ ֆինանսական համաձայնագրումՀայաստանը հերթական ուղղումն է կատարում ԶՖԳ հետ ֆինանսական համաձայնագրում
Հայաստանի ԿԲ-ը սահմանել է ֆիզիկական ՊՈՍ տերմինալներով անկանխիկ վճարումների սպասարկման միջնորդավճարների շեմերը․  0,5%՝ ArCa և 0,9%՝  Visa և MC քարտերովՀայաստանի ԿԲ-ը սահմանել է ֆիզիկական ՊՈՍ տերմինալներով անկանխիկ վճարումների սպասարկման միջնորդավճարների շեմերը․  0,5%՝ ArCa և 0,9%՝  Visa և MC քարտերով
Team-ի բաժանորդները ծառայությունների դիմաց կարող են վճարել նաև IDBank-ի հավելվածովTeam-ի բաժանորդները ծառայությունների դիմաց կարող են վճարել նաև IDBank-ի հավելվածով
Վրաստանում ստեղծվում է տնտեսական զարգացման բանկՎրաստանում ստեղծվում է տնտեսական զարգացման բանկ
Բժշկական ապահովագրությամբ քաղաքացիները ծառայությունների մեծ մասի համար չեն վճարում, բայց համակարգն անվճար չէ․ Անահիտ ԱվանեսյանԲժշկական ապահովագրությամբ քաղաքացիները ծառայությունների մեծ մասի համար չեն վճարում, բայց համակարգն անվճար չէ․ Անահիտ Ավանեսյան
Ձմեռային արկածները շարունակվում են Myler-ում․ Idram&IDBankՁմեռային արկածները շարունակվում են Myler-ում․ Idram&IDBank
iDNES. ԱՄՆ-ն հաջողությամբ դուրս է մղում Ռուսաստանին Հայաստանի միջուկային էներգետիկայի ոլորտիցiDNES. ԱՄՆ-ն հաջողությամբ դուրս է մղում Ռուսաստանին Հայաստանի միջուկային էներգետիկայի ոլորտից
ԱրարատԲանկի աջակցությամբ նոր ձևաչափով կկայանա ԿարդաLove 5-րդ հոբելյանական փառատոնը ԱրարատԲանկի աջակցությամբ նոր ձևաչափով կկայանա ԿարդաLove 5-րդ հոբելյանական փառատոնը
Turkish Airlines-ը գարնանը կսկսի Ստամբուլ-Երեւան-Ստամբուլ չվերթերի իականացումըTurkish Airlines-ը գարնանը կսկսի Ստամբուլ-Երեւան-Ստամբուլ չվերթերի իականացումը
Հայաստանի խորհրդարանը վավերացրել է ՀԲ-ի հետ 96,4 մլն եվրոյի վարկի ներգրավման շուրջ համաձայնագիրըՀայաստանի խորհրդարանը վավերացրել է ՀԲ-ի հետ 96,4 մլն եվրոյի վարկի ներգրավման շուրջ համաձայնագիրը
Հայաստանի ծառայությունների ոլորտը 2025 թվականին հասույթն ավելացրել է մինչև 10.6 մլրդ դոլարՀայաստանի ծառայությունների ոլորտը 2025 թվականին հասույթն ավելացրել է մինչև 10.6 մլրդ դոլար
Հայաստանի Հայաստանի "Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմին" ՓԲԸ-ն կդառնա BIPM-ի անդամ և OIML-ի թղթակից անդամ
Հայաստանում ավելի ճկուն կանոններ կսահմանվեն ոչ պետական ներդրումային ֆոնդերի նկատմամբՀայաստանում ավելի ճկուն կանոններ կսահմանվեն ոչ պետական ներդրումային ֆոնդերի նկատմամբ
Հայաստանի առևտրի հատվածի աճը 2025 թվականին խիստ դանդաղել էՀայաստանի առևտրի հատվածի աճը 2025 թվականին խիստ դանդաղել է
Հայ քաղաքագետ․ Հայաստանում ԱՄՆ մոդուլային ատոմակայան կառուցելու նպատակը գործող Մեծամորի ատոմակայանը փակելն էՀայ քաղաքագետ․ Հայաստանում ԱՄՆ մոդուլային ատոմակայան կառուցելու նպատակը գործող Մեծամորի ատոմակայանը փակելն է
ՊԵԿ նախագահը պարզաբանել է, թե ինչպես է իրականացվելու ադրբեջանական բեռների զննումը ըստ TRIPP նախագծիՊԵԿ նախագահը պարզաբանել է, թե ինչպես է իրականացվելու ադրբեջանական բեռների զննումը ըստ TRIPP նախագծի
Երևանի ավագանին հաստատել է կլիմայական միջոցառումների և կայուն էներգետիկ զարգացման ծրագիրըԵրևանի ավագանին հաստատել է կլիմայական միջոցառումների և կայուն էներգետիկ զարգացման ծրագիրը
NVIDIA-ի փոխնախագահը Փաշինյանին ներկայացրել է Հայաստանում տեխնոլոգիաների ոլորտում կրթական ծրագրի իրականացման նախագիծըNVIDIA-ի փոխնախագահը Փաշինյանին ներկայացրել է Հայաստանում տեխնոլոգիաների ոլորտում կրթական ծրագրի իրականացման նախագիծը
Փոքր մոդուլային ռեակտորների վերաբերյալ ընտրությունը կատարվա՞ծ է: Եթե կատարված է, ապա՝ ոչ առանց հարցերիՓոքր մոդուլային ռեակտորների վերաբերյալ ընտրությունը կատարվա՞ծ է: Եթե կատարված է, ապա՝ ոչ առանց հարցերի
Մի դրամի ուժը՝ Մաթեմիկ հասարակական կազմակերպությանըՄի դրամի ուժը՝ Մաթեմիկ հասարակական կազմակերպությանը
Հայաստանի գլխավոր հարկայինն անընդունելի է համարում փոքր եւ միջին բիզնեսի համար հարկի զրոյական դրույքաչափի սահմանումըՀայաստանի գլխավոր հարկայինն անընդունելի է համարում փոքր եւ միջին բիզնեսի համար հարկի զրոյական դրույքաչափի սահմանումը
Հայաստանը մասնակցել է ՏՀԶԿ «Եվրասիական շաբաթ 2026» միջոցառմանըՀայաստանը մասնակցել է ՏՀԶԿ «Եվրասիական շաբաթ 2026» միջոցառմանը
ՊԵԿ նախագահ․ ֆիզիկական անձանց հայտարարագրերի ներկայացման ժամկետ է սահմանվել մարտի 2-ից մինչեւ նոյեմբերի 1-ըՊԵԿ նախագահ․ ֆիզիկական անձանց հայտարարագրերի ներկայացման ժամկետ է սահմանվել մարտի 2-ից մինչեւ նոյեմբերի 1-ը
Հայաստանը շահագրգռված է Միացյալ Թագավորության  մասնակցությամբ ենթակառուցվածքային նախագծերին. Դավիթ ԽուդաթյանՀայաստանը շահագրգռված է Միացյալ Թագավորության  մասնակցությամբ ենթակառուցվածքային նախագծերին. Դավիթ Խուդաթյան
ՊԵԿ․ Հայաստանի տնտեսության 3-4 տոկոսը դեռեւս «ստվերում» էՊԵԿ․ Հայաստանի տնտեսության 3-4 տոկոսը դեռեւս «ստվերում» է
Ծրագիրը գերակատարվել է. 2025 թվականին Հայաստանում փաստացի հարկային կատարողականը կազմել է 100,2%Ծրագիրը գերակատարվել է. 2025 թվականին Հայաստանում փաստացի հարկային կատարողականը կազմել է 100,2%
Հայ ֆերմերները հնարավորություն կունենան անվճար օգտագործել սելավաջրերի եւ հեղեղաջրերի ավելցուկը՝ հողերի ոռոգման համարՀայ ֆերմերները հնարավորություն կունենան անվճար օգտագործել սելավաջրերի եւ հեղեղաջրերի ավելցուկը՝ հողերի ոռոգման համար
Հայաստանում կսկսի աշխատել YouTube-ի դրամայնացումըՀայաստանում կսկսի աշխատել YouTube-ի դրամայնացումը
Գալուզին․ Գալուզին․ "Ռոսատոմ"-ը պատրաստ է ամենասեղմ ժամկետներում ձեռնամուխ լինել Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման նախագծի իրագործմանը
Արժույթի միջազգային հիմնադրամի ղեկավարը դոլարի թուլացումը անվանել է ժամանակավոր երևույթԱրժույթի միջազգային հիմնադրամի ղեկավարը դոլարի թուլացումը անվանել է ժամանակավոր երևույթ
Կոնվերս Բանկը հաղթող է ճանաչվել Mastercard-ի Excellence in Customer Experience անվանակարգումԿոնվերս Բանկը հաղթող է ճանաչվել Mastercard-ի Excellence in Customer Experience անվանակարգում
Աննա Վարդանյանց. գործատուի ուժեղ բրենդը ձևավորվում է ներսիցԱննա Վարդանյանց. գործատուի ուժեղ բրենդը ձևավորվում է ներսից
Վերաբացվեց IDBank-ի Նոր Նորք մասնաճյուղըՎերաբացվեց IDBank-ի Նոր Նորք մասնաճյուղը
Հայաստանը հայտնվել է ռուսական սև խավիարի խոշորագույն գնորդների թվումՀայաստանը հայտնվել է ռուսական սև խավիարի խոշորագույն գնորդների թվում
Ադրբեջանի նախագահը հանդիպել է ԱՄՆ Առևտրի պալատի պատվիրակության հետԱդրբեջանի նախագահը հանդիպել է ԱՄՆ Առևտրի պալատի պատվիրակության հետ
Վրաստանի ՀՆԱ-ն կարող է աճել 6-7%-ով 2026 թվականինՎրաստանի ՀՆԱ-ն կարող է աճել 6-7%-ով 2026 թվականին
Փաշինյանը մատուցողներին կոչ է արել պահանջել ամբողջական աշխատավարձի ֆիքսումՓաշինյանը մատուցողներին կոչ է արել պահանջել ամբողջական աշխատավարձի ֆիքսում
Պապոյան․ ԱՄՆ-ը Հայաստանում ավելի քան 1 մլրդ դոլարի ներդրումներ է իրականացնում Պապոյան․ ԱՄՆ-ը Հայաստանում ավելի քան 1 մլրդ դոլարի ներդրումներ է իրականացնում 
Նախարար․ Հայաստանի իշխանությունները ցանկանում են ամեն տարի Հայաստան հյուրախաղերի հրավիրել, առնվազն, երկու համաշխարհային աստղիՆախարար․ Հայաստանի իշխանությունները ցանկանում են ամեն տարի Հայաստան հյուրախաղերի հրավիրել, առնվազն, երկու համաշխարհային աստղի
Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի և ապահովագրական ընկերությունների միջև ստորագրվել է համագործակցության հուշագիրԱռողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի և ապահովագրական ընկերությունների միջև ստորագրվել է համագործակցության հուշագիր
Համաշխարհային բանկը Հայաստանին 96,4 մլն եվրո կտրամադրի  Համաշխարհային բանկը Հայաստանին 96,4 մլն եվրո կտրամադրի  "Զբոսաշրջության և մարզային ենթակառուցվածքների զարգացում" ծրագրի իրականացման համար
Կարդալ ավելին
Արտ. փոխարժեքները
13.02.2026
RUB4.88-0.01
USD376.94-0.63
EUR446.90-1.50
GBP513.28-1.69
CAD276.80-1.48
JPY24.57-0.09
CNY54.57-0.14
CHF489.85-1.71