Արմինֆո. Հոկտեմբերին կկայանա հայ-լիտվական միջկառավարական հանձնաժողովի երկրորդ նիստը, որտեղ կստորագրվի աշխատանքի սոցապահովման, ռեադմիսիայի և երիտասարդության ու սպորտի վերաբերյալ 3 պայմանագիր: Այդ մասին հաղորդել է ՀՀ-ում Լիտվայի արտակարգ և լիազորդ եսպան Էրիկաս Պետրիկասը` Գորայքի համայնք աշխատանքային այցի շրջանակում պատասխանելով ԱրմԻնֆո-ի թղթակցի հարցին:
Դեպանի ասելով, իր նշանակման ժամանակ միկառավարական հանձնաժողովի ստեղծում չէր նախատեսվում` ընդհանուր հատվածների բացակայության առնչությամբ: Սակայն, հետագայում դրանք հայտնաբերվել են, և հայ-լիտվական միջկառավարական հանձնաժողովի առաջին նիստում բացահայտվել է համագործակցության 18 բնագավառ: Դրանցից առաջնայինների թվում դեսպանը նշել է գյուղատնտեսությունը, ընդգծելով, որ 2016 թվականին գյուղատնտեսության փոխնախարարների մակարդակի 3 այց է իրականացվել, մեկը` Լիտվա, և երկուսը` Հայաստան: Դեսպանի հավաստմամբ, Հայաստանն ու Լիտվան մտադիր են այսուհետև էլ դինամիկ զարգացնել փոխհարաբերություններն անասնաբուծության, ձկնաբուծության բնագավառներում և էկոլոգիական ֆերմաների ստեղծման գործում: Է. Պետրիկասի գնահատմամբ, Հայաստանի և Լիտվայի համար առավել հեռանկարային կդառնա գյուղատնտեսության խորհրդատվական ծառայության ոլորտը:
Հայաստանի ազգային վիճակագրական ծառայության տվյալներով, 2016 թվականին Հայաստանի և Լիտվայի միջև արտաքին առևտրի շրջանառությունը կազմել է 7.3 մլն դոլար` 18% տարեկան աճով: Ընդ որում արտահանումն ավելացել է 36.7%-ով, մինչև 3 մլն դոլար` ներմուծման 7,6%-ով, մինչև 4.3 մլն դոլար աճի պայմաններում: 2017 թվականի առաջին կիսամյակում Հայաստանի և Լիտվայի միջև ապրանքաշրջանառության ծավալը կազմել է 4.1 մլն դոլար` 29,4% տարեկան աճով: Մասնավորապես, արտահանումը կրճատվել է 34,9%-ով` ներմուծման կրկնակի աճի պայմաններում` մինչև 3 մլն դոլար:
![]() | 4.02 | -0.01 |
![]() | 393.40 | 2.52 |
![]() | 417.40 | 5.41 |
![]() | 482.58 | 5.75 |
![]() | 293.06 | 3.41 |
![]() | 26.38 | 0.20 |
![]() | 54.79 | 0.35 |
![]() | 431.74 | 6.08 |