Արմինֆո.Գնանկումը Հայաստանի սպառողական շուկայում 2017 թվականի հունվար-օգոստոսին կազմել է 1,8%, ինչն ուղեկցվել է դոլարի նկատմամբ դրամի 0,9% արժևորումով, իսկ մեկ տարի առաջ սպառողական գները նվազել էին 3,8%, իսկ դրամը դոլարի նկատմամբ ամրապնդվել էր 1.5%: Ինչպես ԱրմԻնֆո-ին տեղեկացվել է ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունից, այս տարվա օգոստոսին, նախորդ տարվա օգոստոսի համեմատ, 0.9% գնաճն ուղեկցվել էր դոլարի նկատմամբ դրամի 0.7% արժեզրկումով:
Միայն 2017 թ. օգոստոսին դրամը դոլարի նկատմամբ արժեզրկվել է 0.1%, սպառողական գների անկումը կազմել է 0.4%: 2017-ի օգոստոսին միջին հաշվարկային փոխարժեքը կազմել է 478,6 դրամ /դոլար, 2016-ի օգոստոսի 475.4 դրամ /դոլարի համեմատ:
Համեմատության համար նշենք, որ 2016-ի օգոստոսին, 2015-ի օգոստոսի համեմատ, գնանկումը սպառողական շուկայում կազմել էր 1.9%, ինչն ուղեկցվել էր դրամի 0,9% արժևորումով, իսկ միայն 2016-ի օգոստոսին գնանկում լազմել էր 0.5%, ուղեկցվելով դրամի 0.2% արժևորումով:
Ըստ ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության տվյալների, 2016 թ. դոլարի նկատմամբ դրամի դիրքը չի փոխվել, իսկ գնանկումը կազմել է 1.1%: Տարեկան կտրվածքով դրամի աննշան արժևորումն ուղեկցվել է 1,4% գնանկումով: Միայն 2016-ի դեկտեմբերին դրամը դոլարի նկատմամբ արժեզրկվել է 0.9%, 1.1% գնաճի պայմաններում: 2015-ին դրամի արժեզրկումը դոլարի նկատմամբ կազմել է 4.2%, ուղեկցվելով 0,1% գնանկումով, իսկ միայն դեկտեմբերին դրամն արժեզրկվել է 0,6%, 1.7% գնաճի պայմաններում:
Նշենք, որ Հայաստանի արտարժույթի մանրածախ շուկայում 2017 թվականի սեպտեմբերի 7-ի դրությամբ հայկական դրամը դոլարի նկատմամբ ձևավորվեց 478 / դոլար մակարդակում, 2016-ի դեկտեմբերի 31-ի 484 ՀՀ դրամ /դոլար մակարդակի համեմատ: