
Արմինֆո. Հայաստանյան «Քեյր գրուպ» ընկերությունն ստացել է ԱԱՀ վճարման գծով 3 տարի արտոնյալ ժամանակահատված, նոր սարքավորումներ ներմուծելու համար: Այս մասին որոշումն ընդունվել է կառավարության սեպտեմբերի 7-ի նիստում:
Ըստ ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանի, ընկերությունը մտադիր է արտադրել բամբակ, բամբակյա իրեր և խոնավ անձեռոցիկներ: Այդ նպատակով «Քեյր Գրուպ» ՍՊԸ-ն մտադիր է ներդնել մոտ 720 մլն դրամ (շուրջ 1.5 մլն դոլար): Նախատեսվում է ներդրումային ծրագրի փուլային իրականացումը, առաջին փուլում գնված սարքավորումների արժեքը կկազմի մոտ 170 մլն դրամ և կստեղծվի 90 նոր աշխատատեղ, իսկ միջին աշխատավարձը կկազմի 2018-ին 120 հազար դրամ, 2019-ին `140 հազար դրամ, և 2020 թվականին` 160 հազար դրամ:
ԱրմԻնֆո գործակալությանը չհաջողվեց ավելի բովանդակային տեղեկություններ ստանալ նշվբած ընկերության մասին համացանցում, բացի նրանից, որ կարելի է գտնել իրավաբանական անձանց պետական ռեգիստրի կայզում: 2017 թվականի մայիսի 22-ին ստեղծված ընկերությունը հիմնադիրներն են` Լևոն Սերգեյի Սահինյանը և Էլեն Արմենի Միքայելյանը:
RUB | 4.86 | -0.01 |
USD | 378.89 | -1.10 |
EUR | 440.42 | -0.90 |
GBP | 508.05 | -1.36 |
CAD | 272.84 | -0.69 |
JPY | 23.99 | -0.04 |
CNY | 54.41 | -0.11 |
CHF | 474.32 | 0.28 |

