Արմինֆո. Beeline-ը հայտարարում է Արագածավան գյուղում ֆիքսված հեռախոսակապի ենթակառուցվածքի արդիականացման աշխատանքների մեկնարկի մասին:
Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդեցին ընկերության մամուլի ծառայությունից, ծրագրի ավարտից հետո համայնքի բնակիչներին հասանելի կլինի բարձր որակի թվային ֆիքսված հեռախոսակապ և մինչև 10 Մբ/վրկ. արագությամբ ADSL ինտերնետ:
«Beeline-ը Հայաստանում չի դադարեցնում երկրի տարածքում իր ցանցերի արդիականացման աշխատանքները: Մենք հետևողականորեն շարժվում ենք դեպի մեր վերջնական նպատակը՝ որպեսզի մեր բոլոր բաժանորդները ունենան ժամանակակից կապի բոլոր առավելություններից օգտվելու հնարավորություն: Վստահ եմ, որ բարձր որակի հեռախոսակապի և ինտերնետի շնորհիվ Արագածավան գյուղի բնակիչների կյանքը կդառնա ավելի լավը», - ասել է Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:
Նշենք, որ ցանցի արդիականացման աշխատանքները Արագածավանում նախատեսվում է ավարտել մինչև 2017 թ. հոկտեմբերի 15-ը:
«ԱրմենՏել» ՓԲԸ-ն (Beeline ապրանքանիշ) հանդիսանում է «Վեոն» ընկերությունների խմբի մի մասը, որը հանդիսանում է աշխարհի խոշորագույն ինտեգրված օպերատորներից մեկը: Ընկերությունների խումբն ընդգրկում է մի շարք հեռահաղորդակցության ընկերություններ, որոնք մատուցում են ինչպես անլար և ամրակցված կապի տեխնոլոգիաների լայն շրջանակի վրա հիմնված ձայնային կապի ու տվյալների հաղորդման, այնպես էլ լայնաշերտ ինտերնետ հասանելիության ծառայություններ ավելի քան 200 մլն. բաժանորդների Ռուսաստանում, Իտալիայում, Ուկրաինայում, Ղազախստանում, Ուզբեկստանում, Տաջիկստանում, Հայաստանում, Վրաստանում, Ղրղզստանում, Լաոսում, Ալժիրում, Բանգլադեշում և Պակիստանում,: «ՎիմպելԿոմ» խմբի ընկերությունները ծառայություններ են մատուցում «Beeline», «Киевстар», «Wind», «Mobilink», «Banglalink» և «Djezzy» ապրանքանիշերի ներքո: Մանրամասներին կարելի է ծանոթանալ www.veon.com կայքում: