Ուրբաթ, 8 Սեպտեմբերի 2017 17:53
Նաիրա Բադալյան

ՔԱԳՎ ղեկավարը ՀՀ նախագահին զեկուցել է քաղաքացիական ավիացիայի ոլորտի բարեփոխումների մասին

ՔԱԳՎ ղեկավարը ՀՀ նախագահին զեկուցել է քաղաքացիական ավիացիայի ոլորտի բարեփոխումների մասին

Արմինֆո. Հանրապետության Նախագահի հետ աշխատանքային հանդիպման ընթացքում Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Սերգեյ Ավետիսյանն այսօր զեկուցել է ոլորտում իրականացվող բարեփոխումների, զարգացման ծրագրերի, առկա խնդիրների և դրանց լուծմանն ուղղված միջոցառումների մասին։

Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունից, Սերգեյ Ավետիսյանը ներկայացրել է ավիացիայի ոլորտում միջազգային համագործակցության արդյունքները, ՀՀ ավիացիոն ենթակառուցվածքների զարգացման ծրագրերը, ինչպես նաև ՀՀ օդային տարածքի արդյունավետության բարձրացմանն ու ավիաընկերությունների համար բիզնես միջավայրի բարելավմանն ուղղված միջոցառումները:

Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետն անդրադարձել է Եվրոպական միության, Եվրասիական տնտեսական միության և մի շարք գործընկեր պետությունների հետ ավիացիայի ոլորտում ՀՀ համագործակցության արդյունքներին՝ զեկուցելով 2017 թվականին մեկնարկած ՀՀ-ԵՄ ընդհանուր ավիացիոն գոտու մասին համաձայնագրի բանակցությունների ընթացքի, Եվրասիական տնտեսական hանձնաժողովի հետ մշակված և հաստատված տրանսպորտային քաղաքականության հիմնական ուղղությունների մասով համաձայնեցված քաղաքականության ճանապարհային քարտեզի և 27 պետության ավիացիոն իշխանությունների հետ վարված բանակցությունների արդյունքների վերաբերյալ:

Հանրապետության Նախագահը հանձնարարել է հետևողական աշխատանքներ տանել գործընկերների հետ ավիացիայի ոլորտում հարաբերությունների ամրապնդման և զարգացման ուղղությամբ՝ ավիաընկերությունների համար ապահովելով անհրաժեշտ պայմաններ միջազգային չվերթների իրականացման համար:

Հանդիպմանը քննարկվել են նաև Հայաստանի Հանրապետության օդային կապակցվածության ընդլայնմանը, ՀՀ օդանավակայանների և ավիափոխադրումների շուկայի զարգացմանը, ավիացիոն ուսուցման մակարդակի բարձրացմանը վերաբերող մի շարք հարցեր, որոնց վերաբերյալ Նախագահի կողմից տրվել են համապատասխան հանձնարարականներ: Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետը Նախագահին ներկայացրել է նշված ուղղություններով միջոցառումների ցանկը, ինչպես նաև ավիացիայի ոլորտի միջազգային կազմակերպությունների հետ համագործակցության առաջիկա ծրագրերն ու ակնկալվող արդյունքները:

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     


Նորություններ


Արտ. փոխարժեքները
21.02.2020
RUB7.43-0.07
USD478.35-0.02
EUR517.050.36
GBP617.790.45
CAD360.80-0.23
JPY42.82-0.14
CNY68.13-0.18
CHF487.270.48



Փնտրել ըստ օրերի

Պետական պարտատոմսեր

Issue volume

10 billion

Volume of T-bills for placement

200 million

Volume of submitted competitive applications

200 million

Volume of satisfied bids

200 million

Yield at cut-off price

 5.8314%

Maximum yield

 5.8314%

Мinimum yield

 5.8314%

Weighted average yield

 5.8314%

Number of participants

2

The maturity date of T-bills

03.02.2020

ArmEx

 

СПРОС (Покупка)

USD

Средневзв. Цена

482,00

ПРЕДЛОЖЕНИЕ (Продажа)

  USD

Средневзв. Цена

-

СДЕЛКИ

USD

Цена откр.

482,00

Цена закр.

482,00

Мин. Цена

482,00

Макс. Цена

482,00

Ср/взв. Цена

482,00

-0,16

Кол-во сделок

1

Объем (инвал.)

200 000

0бъем (драм)

96 400 000