Արմինֆո. ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Սերգեյ Ավետիսյանն ընդունել է Իսրայել -Հայաստան առևտրային պալատի նախագահ Ցվի Կան-Տորիի գլխավորած պատվիրակությանը:
Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է ՔԱԳՎ մամուլի ծառայությունից, առևտրային պալատի ներկայացուցիչները ՔԱԳՎ պետին ներկայացրել են Գյումրու «Շիրակ» օդանավակայանի հարակից տարածքում լոգիստիկ կենտրոնի ստեղծման մտադրությունը, ձեռնարկած քայլերը և անհրաժեշտ միջոցառումների շարքը:
ՔԱԳՎ պետը, ողջունելով Պալատի ներկայացուցիչների կողմից ձեռնարկած ծրագիրը, ներկայացրել է «Շիրակ» օդանավակայանի հնարավոր պոտենցիալը՝ իր պատրաստակամությունը հայտնելով կենտրոնի ստեղծմանն աջակցելուն:
Հանդիպման ընթացքում անդրադարձել են նաև Իսրայելից դեպի Հայաստան իրականացվող չվերթներին՝ քննարկելով նաև իսրայելական ավիաընկերությունների կողմից թռիչքների իրականացման հնարավորությունը:
Հիշեցնենք՝ «Ավիակոմպանիա Արմենիա» ավիաընկերությունը Երևան-Թել Ավիվ-Երևան երթուղին սկսել է շահագործել 2017 թվականի մայիսի 17-ից՝ շաբաթական երկու չվերթ հաճախականությամբ` հինգշաբթի և կիրակի օրերին:
![]() | 4.73 | -0.09 |
![]() | 389.25 | -0.03 |
![]() | 439.39 | -2.99 |
![]() | 516.22 | -3.24 |
![]() | 280.52 | -1.79 |
![]() | 26.89 | -0.29 |
![]() | 53.78 | -0.10 |
![]() | 471.30 | -1.53 |