Արմինֆո. Դեպի Հայաստան ֆիզիկական անձանց դրամական փոխանցումների ներհոսքը 2017 թվականի հունվար-հուլիս ամիսներին աճել է 17,2%, մինչև $ 899,9 մլն, իսկ արտահոսքն աճել է 24.2%, մինչև $ 527,5 մլն: Արդյունքում, զուտ ներհոսքը տարեկան կտրվածքով աճել է 8,5%, մինչև $ 372,4 մլն: Ըստ ՀՀ ԿԲ տվյալների, ներհոսքի ծավալներում Ռուսաստանի մասնաբաժինը կազմել է 58.1% կամ $523,1 մլն, իսկ արտահոսքը`39.4% կամ $ 207,6 մլն: Ռուսաստանից Հայաստան կատարվող փոխանցումների ներհոսքը հունվար-հուլիսին աճել են 16,3%, իսկ արտահոսքը`8.7%, ինչի արդյունքում զուտ ներհոսքը Ռուսաստանից աճել է 21.9%:
Համեմատության համար նմշենք, որ մեկ տարի առաջ, 2016-ի հունվար-հուլիս ամիսներին դեպի Հայաստան դրամական փոխանցումների տարեկան ներհոսքը կրճատվել էր 10,9%, իսկ արտահոսքն աճել էր 2.3%, արդյունքում, զուտ ներհոսքը կրճատվել էր 23,2%: Այդ պահին Ռուսաստանի մասնաբաժինը ներհոսքի ծավալներում կազմել էր 58.6%, իսկ արտահոսքի ծավալներում` 45%:
Ֆիզիկական անձանց դրամական փոխանցումների գծով, ՀՀ ԿԲ-ն, հաշվի առնելով այս տարվա առաջին կիսամյակում սպասվածից ավելի աճը, երբ զուտ ներհոսքը տարեկան կտրվածքով աճեց 11.1%, վերանայեց աճի իր կանխատեսումը, դեպի նվազման կողմը` նախորդ 14-16%-ից մինչև 12-14%: Այդ շեմը ռեգուլյատորը պայմանավորում է Ռուսաստանի տնտևեսոյան դանդաղ վերականգնումով:
Նշենք, որ 2016-ին դեպի Հայաստան ֆիզիկական անձանց դրամական փոխանցումների ներհոսքը նվազել էր 6,1%, մինչև $ 1.5 մլրդ, իսկ արտահոսքը`7,4%, մինչև $ 817 մլն: Արդյունքում, զուտ ներհոսքը նվազել էր 17.8%: Փոխանցումների ծավալում ՌԴ-ից Հայաստան ներհոսքը կրճատվել եր 11.1%, մինչև $ 896,9 մլն, իսկ արտահոսքն աճել էր 16.5%, մինչև $ 333,4 մլն, արդյունքում, զուտ ներհոսքը Ռուսաստանից կազմել էր $ 563,5 մլն, տարեկան անկումը`22%: Տրանսֆերտների ներհոսքի և արտահոսքի ծավալներում առաջատարն է Ռուսաստանը` 58.5% և 40.8%:
Ըստ ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության տվյալների, տնտեսական ակտիվությունը Հայաստանում 2017-ի հունվար-հուլիսին աճել 6,2%, այդ թվում, արտահանումն աճել է 21,6%, իսկ ներմուծումը`28.5%: Մեկ տարի առաջ, 2016-ի հունվար-հուլիսին տնտեսական ակտիվույան աճը կազմել էր 3%: 2016 թվականին տնտեսական ակտիվության տեմպերը դանդաղեցին`3.2% -ից մինչև 0.2%: Բայց արտաքին առևտրի շրջանառությունը բարելավեց դինամիկան` 20,6% անկումից մինչև 7.4% աճ, պայմանավորված արտահանման 20% և ներմուծման 1.6% աճով: