Արմինֆո. Հայաստանի դեղագործական շուկայում ավելի հաճախ կեղծվում են թանկարժեք դեղամիջոցները: Այս մասին այսօր կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է ՀՀ առողջապահության նախարարության Դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոնի ղեկավար Հակոբ Թոփչյանը:
Նա նաև նշել է, որ վերջին ժամանակներում հաճախ կեղծվում են ճնշումն իջեցնեղ դեղամիջոցները: Ըստ Թոփչյանի, դեղամիջոցների տեղափոխման տեխնոլոգիան նույնպես ունի խնդիրներ: «Շատ հաճախ չափանիշները չեն պահպանվում, և դեղերը փչանում են», - ասել է նա: Փորձագետը նաև խորհուրդ է տվել դեղորայք գնելիս դիտել պիտակավորումը: «Հայաստանում պիտակավորվում են միայն այն դեղամիջոցները, որոնք նախնական փորձագիտություն են անցել սահմանված չափանիշներով», - նշել է Թոփչյանը:
Իր հերթին, Եվրասիական տարածաշրջանում «Սանոֆի» ընկերության անվտանգության գծով տնօրեն Յուրի Օռլովը հայտարարել է, որ վերջերս ընկերությունը ձեռք է բերել Հայաստանի հետ համագործակցության հարուստ փորձ: «Կեղծ դեղերի հետ կապված խնդիրը բավականին տարածված է, և ոչ մի երկիր չի կարող հստակ հայտարարել, որ լիովին ապահովագրել է իր շուկայում նման դեղերի ներմուծումից», - ասել է Օռլովը:
Ըստ Օռլովի, Ռուսաստանն ու Ուկրաինան հայաստանյան շուկա ներթափանցող կեղծ դեղերի հիմնական արտադրողները են: Ավելի սակավ են կեղծ դեղամիջոցներ ներմուծվում Հնդկաստանից, Չինաստանից և Պակիստանից: Օռլովը նաև նշել է, որ երբեմն դեղատներում վաճառվող որոշ դեղեր նախատեսված չեն տվյալ տարածաշրջանի համար, հետևաբար, դեղորայքի գնելից անհրաժեշտ է լինել հատկապես զգույշլ:
Օռլովը նաև հայտարարել է, որ վերջին 10 տարիներին Հայաստանում չեն հայտնաբերվել «Սանոֆի» ընկերության կեղծված դեղամիջոցներ: