Չորեքշաբթի, 13 Սեպտեմբերի 2017 12:42
Նաիրա Բադալյան

Գարեգին Մելքոնյանն ու ԱՄՆ առևտրի ներկայացուցչի առևտրային քաղաքականության և տնտեսական հարցերով տեղակալը քննարկել են GSP-ին առնչվող հարցեր

Գարեգին Մելքոնյանն ու ԱՄՆ առևտրի ներկայացուցչի առևտրային քաղաքականության և տնտեսական հարցերով տեղակալը քննարկել են GSP-ին առնչվող հարցեր

Արմինֆո. ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի առաջին տեղակալ Գարեգին Մելքոնյանը սեպտեմբերի 12-ին ընդունել է ԱՄՆ առևտրի ներկայացուցչի  առևտրային քաղաքականության և տնտեսական հարցերով տեղակալ Էդվարդ Գրեսերին և Աշխատանքի դեպարտամենտի առևտրային քաղաքականության և բանակցությունների բաժնի ղեկավար Աննե Զոլներին։

Հանդիպմանը մասնակցել են Հայաստանի Հանրապետությունում ԱՄՆ դեսպանության, ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության, ինչպես նաև Հայաստանի զարգացման հիմնադրամի ներկայացուցիչները:

 

Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդեցին ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության մամուլի ծառայությունից, հանդիպման ընթացքում ներկայացվել և քննարկվել են ԱՄՆ կողմից Հայաստանին տրամադրվող Արտոնությունների ընդհանրացված համակարգ (GSP) արտոնյալ առևտրային ռեժիմին առնչվող մի շարք հարցեր։ Հատկապես կարևորվել են  GSP ռեժիմի իրականացման շրջանակներում թափանցիկության ապահովմանը, տեղեկատվության տրամադրմանը և իրազեկության բարձրացմանը նպատակաուղղված միջոցառումները, և այս համատեքստում մասնավորապես կարևորվել է վաղը՝ սեպտեմբերի 13-ին կայանալիք,  Հայաստանում Ամերիկյան առևտրի պալատի և Հայաստանի Հանրապետությունում ԱՄՆ դեսպանության կողմից կազմակերպված «Դեպի ԱՄՆ արտահանման ներուժի բացահայտում` արտոնությունների ընդհանրացված համակարգ» թեմայով միջոցառումը:

Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են նաև ՀՀ-ԱՄՆ Առևտրի և ներդրումների խորհրդի շրջանակներում իրականացվող աշխատանքների ընթացքին։

 

Հայաստանն օգտվում  է GSP շահառու երկրի կարգավիճակից Կանադայի, Ճապոնիայի, Նորվեգիայի, Շվեյցարիայի և Միացյալ Նահանգների հետ: GSP հաշվին ավելի քան 3500 անվանման հայկական ապրանքներ կարող են արտահանվել զրոյական մաքսատուրքով: 2009 թվականի հունվարի 1-ից Հայաստանը ներառվել է  Եվրամիությունից GSP+ ռեժիմ ստացած երկրնեի ցուցակում, որն առնչվում է ավելի քան 6.400 անվանման ապրանքների:

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     


Նորություններ


Արտ. փոխարժեքները
02.04.2020
RUB6.430.03
USD504.50-0.46
EUR551.62-0.45
GBP628.414.33
CAD357.503.19
JPY47.010.09
CNY71.06-0.29
CHF521.99-0.20



Փնտրել ըստ օրերի

Պետական պարտատոմսեր

Issue volume

10 billion

Volume of T-bills for placement

200 million

Volume of submitted competitive applications

200 million

Volume of satisfied bids

200 million

Yield at cut-off price

 5.8314%

Maximum yield

 5.8314%

Мinimum yield

 5.8314%

Weighted average yield

 5.8314%

Number of participants

2

The maturity date of T-bills

03.02.2020

ArmEx

 

СПРОС (Покупка)

USD

Средневзв. Цена

482,00

ПРЕДЛОЖЕНИЕ (Продажа)

  USD

Средневзв. Цена

-

СДЕЛКИ

USD

Цена откр.

482,00

Цена закр.

482,00

Мин. Цена

482,00

Макс. Цена

482,00

Ср/взв. Цена

482,00

-0,16

Кол-во сделок

1

Объем (инвал.)

200 000

0бъем (драм)

96 400 000