Հինգշաբթի, 14 Սեպտեմբերի 2017 19:35
Ալինա Հովհաննիսյան

Հայաստանում Beeline-ը մեկնարկել է Domains.Beeline.am դոմենային անունների գրանցման հարթակը

Հայաստանում Beeline-ը մեկնարկել է Domains.Beeline.am դոմենային անունների գրանցման հարթակը

Արմինֆո. Beeline-ը մեկնարկել է domains.beeline.am հարթակը, որը թույլ է տալիս առցանց ընտրել և անմիջապես գրանցել դոմենային անուններ ավելի քան 400 տիրույթներում։

 

Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է Ընկերության մամուլի ծառայությունից, հարթակում հասանելի են առաջին (TLD) և երկրորդ (SLD) մակարդակի դոմեններ։ Ռեզիդենտների և ոչ ռեզիդենտների համար .am և .hայ տիրույթներում դոմենների գրանցման համար գործում է հատուկ գին՝ ընդամենը 8900 դրամ մեկ տարվա գրանցման համար։ Օգտատերերն առայժմ կարող են վճարել գրանցման համար առցանց՝ բանկային քարտի կամ Paypal և Alipay վճարային համակարգերի միջոցով։ Առաջիկայում կավելանան վճարման այլ եղանակներ։

 

«Գաղտնիք չէ, որ Հայաստանում ինտերնետ տեխնոլոգիաները կայուն զարգացում են ապրում, որն էլ ակնհայտորեն նպաստում է բիզնեսի ներթափանցմանն ինտերնետային տարածք։ Իսկ բիզնեսի մասին համացանցում հայտարարելու առաջին քայլը հենց դոմենային անվան գրանցումն է։ Դոմենային անունների իրավատերերի հարաբերակցությունն ինտերնետ օգտատերերի նկատմամբ բավականին ցածր է, հետևաբար շատ մեծ են այդ սեգմենտի զարգացման հեռանկարները։ Մեր հաճախորդների համար մենք մշակել ենք .am և .Հայ դոմենային անունների գրանցման հատուկ առաջարկ և վստահ ենք, որ վերջինս դրական կանդրադառնա  տեղական նախագծերի առաջխաղացման վրա», - նշեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։

 

Նախագիծն իրականացվում է Regnest.com դոմենային ոլորտում հայտնի բրենդի հետ համատեղ։

 

Լրացուցիչ տեղեկություններ կարելի է գտնել http://domains.beeline.am կայքում, կամ հարցը տեղադրել նույն կայքի «Հետադարձ կապ» բաժնում։ 

 

Նշենք, որ «ԱրմենՏել» ՓԲԸ-ն (Beeline ապրանքանիշ) հանդիսանում է «Վեոն» ընկերությունների խմբի մի մասը, որը հանդիսանում է աշխարհի խոշորագույն ինտեգրված օպերատորներից մեկը: Ընկերությունների խումբն ընդգրկում է մի շարք հեռահաղորդակցության ընկերություններ, որոնք մատուցում են ինչպես անլար և ամրակցված կապի տեխնոլոգիաների լայն շրջանակի վրա հիմնված ձայնային կապի ու տվյալների հաղորդման, այնպես էլ լայնաշերտ ինտերնետ հասանելիության ծառայություններ ավելի քան  200 մլն. բաժանորդների Ռուսաստանում, Իտալիայում, Ուկրաինայում, Ղազախստանում, Ուզբեկստանում, Տաջիկստանում, Հայաստանում, Վրաստանում, Ղրղզստանում, Լաոսում, Ալժիրում, Բանգլադեշում և Պակիստանում,: «ՎիմպելԿոմ» խմբի ընկերությունները ծառայություններ են մատուցում «Beeline», «Киевстар», «Wind», «Mobilink», «Banglalink» և «Djezzy» ապրանքանիշերի ներքո:

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     


Նորություններ
iDram
btn

Արտ. փոխարժեքները
29.09.2020
RUB6.14-0.02
USD487.621.96
EUR570.034.48
GBP626.932.81
CAD365.012.31
JPY46.180.08
CNY71.530.37
CHF528.414.62



Փնտրել ըստ օրերի

Պետական պարտատոմսեր

Issue volume

10 billion

Volume of T-bills for placement

200 million

Volume of submitted competitive applications

200 million

Volume of satisfied bids

200 million

Yield at cut-off price

 5.8314%

Maximum yield

 5.8314%

Мinimum yield

 5.8314%

Weighted average yield

 5.8314%

Number of participants

2

The maturity date of T-bills

03.02.2020

ArmEx

 

СПРОС (Покупка)

USD

Средневзв. Цена

482,00

ПРЕДЛОЖЕНИЕ (Продажа)

  USD

Средневзв. Цена

-

СДЕЛКИ

USD

Цена откр.

482,00

Цена закр.

482,00

Мин. Цена

482,00

Макс. Цена

482,00

Ср/взв. Цена

482,00

-0,16

Кол-во сделок

1

Объем (инвал.)

200 000

0бъем (драм)

96 400 000