Ուրբաթ, 15 Սեպտեմբերի 2017 14:46
Կարինա Մելիքյան

Կոնվերս Բանկում ներդրվել է ISO 27001:2013 միջազգային ստանդարտներին համապատասխան տեղեկատվական անվտանգության համակարգ

Կոնվերս Բանկում ներդրվել է ISO 27001:2013 միջազգային ստանդարտներին համապատասխան տեղեկատվական անվտանգության համակարգ

Արմինֆո. Կոնվերս բանկում ներդրվել է ISO 27001:2013 միջազգային ստանդարտներին համապատասխան տեղեկատվական անվտանգության համակարգ, որն ենթադրում   է տեղեկատվական անվտանգության կառավարման ներդրում, այդ թվում` անընդհատության ապահովում բոլոր բիզնես գործընթացներում: Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է Բանկի մամուլի ծառայությունից, Այդ կապակցությամբ Բանկին հանձնվել է ISO 27001 հավաստագիր:

Հավաստագրումն իրականացրել է ոլորտի համաշխահային առաջատարներից մեկը՝ ֆրանսիական Բյուրո Վերիտաս ընկերությունը: Միջազգային ստանդարտներին համապատասխանության հավաստագիրը ենթակա է թարմացման յուրաքանչյուր տարի:

Տեղեկատվական անվտանգության կառավարման այս համակարգը հիմնված է բիզնես ռիսկերի կառավարման վրա: Այն հնարավորություն է տալիս մշակել, ներդնել, բարելավել տեղեկատվական անվտանգության մեխանիզմներ, մշտադիտարկել դրանք՝  բարձրացնելով տեղեկատվության գաղտնիության մակարդակը, ինչպես նաև երաշխավորելով դրա ամբողջականություն ու հասանելիությունը: Աուդիտորական ստուգման արդյունքների համաձայն` Կոնվերս Բանկն ամբողջապես բավարարում է տեղեկատվության անվտանգության կառավարման համակարգին ներկայացվող բոլոր պահանջներին:

«Կոնվերս Բանկում միշտ  կարևորել են հաճախորդների և գործընկերների տեղեկատվության անվտանգության ապահովումը: ISO 27001:2013 հավաստագրումը վկայում է Բանկի հաճախորդների անձնական տվյալների պաշտպանության բարձր մակարդակի,տվյալների մշակման ու վերահսկման գործընթացի բարձր արդյունավետության մասին : Սա ևս մեկ քայլ է Բանկի հաճախորդների և շահագրգիռ կողմերի հետ առավել ապահով և անվտանգ համագործակցության համար: Մեր գործընկերները և հաճախորդները կարող են համոզված լինել, որ Բանկի տեղեկատվական ակտիվները պաշտպանված են, իսկ անվտանգության ռիսկը հասցված է նվազագույն մակարդակի:  Այս վկայագիրը ևս մեկ անգամ վկայում է , որ Բանկը հուսալի գործընկեր է»,- նշել է աղբյուրը:

Հիշեցնենք, որ Կոնվերս Բանկ ՓԲԸ-ն գործում է 1996 թվականի սեպտեմբերից: 2017 թվականի հուլիսի 1-ի դրությամբ Բանկի բաժնետերերն են`«Ըդվանսդ Գլոբալ Ինվեսթմենթս» ԷլԷլՍի-ն (80.94 տոկոս), «ՀայՓոստ Թրասթ Մենեջմենթ» Բի. ՎԻ. Ընկերությունը (14.06 տոկոս) և Հայաստանյաց Առաքելական Սուրբ Եկեղեցին (5 տոկոս): 2017 թվականի հուլիսի 1-ի դրությամբ Կոնվերս բանկի ակտիվները կազմել են 217.3 մլրդ դրամ, պարտավորությունները`183.3 մլրդ դրամ, իսկ ընդհանուր կապիտալը` 34.1 մլրդ դրամ:

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     


Նորություններ


Արտ. փոխարժեքները
27.02.2020
RUB7.280.00
USD478.490.10
EUR523.132.21
GBP617.20-2.08
CAD359.20-0.41
JPY43.420.05
CNY68.15-0.07
CHF492.171.11



Փնտրել ըստ օրերի

Պետական պարտատոմսեր

Issue volume

10 billion

Volume of T-bills for placement

200 million

Volume of submitted competitive applications

200 million

Volume of satisfied bids

200 million

Yield at cut-off price

 5.8314%

Maximum yield

 5.8314%

Мinimum yield

 5.8314%

Weighted average yield

 5.8314%

Number of participants

2

The maturity date of T-bills

03.02.2020

ArmEx

 

СПРОС (Покупка)

USD

Средневзв. Цена

482,00

ПРЕДЛОЖЕНИЕ (Продажа)

  USD

Средневзв. Цена

-

СДЕЛКИ

USD

Цена откр.

482,00

Цена закр.

482,00

Мин. Цена

482,00

Макс. Цена

482,00

Ср/взв. Цена

482,00

-0,16

Кол-во сделок

1

Объем (инвал.)

200 000

0бъем (драм)

96 400 000