Արմինֆո. Միջպետական նշանակության Երևան–Սևան-Իջևան ավտոճանապարհի տեղամասում շինարարական աշխատանքներն ընթանում են ժամանակացույցի գերազանցմամբ: Նախօրեին ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում այդ մասին հաղորդել է տրանսպորտի, կապի և ՏՏ նախարար Վահան Մարիտիրոսյանը:
Նախարարի ասելով, ճանապարհի տեղամասի (36-57 կմ Երևան-Սևան ուղղությամբ և 64-57 կմ Սևան-Երևան ուղղությամբ) շինարարության ճանապարհային քարտեզին և ծրագրին համապատասխան, աշխատանքներն ընթանում են ժամանակացույցի մեկ ամիս գերազանցմամբ: «Տեղամասում գործարկված տեխնիկան, հնարավոր է, հնամանմանը չունի Հայստանում: Դրա շնրոհիվ աշխատանքներն ընթանում են շար արագ և որակով: Արդեն սեպտեմբերի վերջին լիովին կավարտենք ճանապարհի ասֆալտապատումը, ինչին կհաջորդի հարդարումը՚, - հայտարարել է Մարտիրոսյանը: Շուրջ 3,5 մլրդ դրամ արժողությամբ նախագիծը լիովին ֆինանսավորվում է պետբյուջեի միջոցների հաշվին:
Հիշեցնենք, որ միջպետական նշանակության Երևան–Սևան-Իջևան ավտոճանապարհի նշված տեղամասում վերանորոգման աշխատանքները մեկնարկել էին օգոստոսի 28-ին: Շինարարական աշխատանքների առնչությամբ այդ տեղամասով երթևեկությունը տվյալ պահի դրությամյբ սահմանափակված է բոլոր տեսակի փոխադրամիջոցների համար: Երթևեկությունը կազմակերպվել է ճանապարհի տվյալ տեղամասի հանդիպակաց գծով: Նախատեսվում է 5 սմ հաստությամբ ֆրեզում և երկու երթևեկելի մասերի ասֆալտապատում:
![]() | 4.81 | 0.02 |
![]() | 390.51 | -0.39 |
![]() | 449.98 | 5.37 |
![]() | 522.85 | 3.81 |
![]() | 282.83 | 0.73 |
![]() | 27.70 | 0.24 |
![]() | 53.57 | 0.04 |
![]() | 483.78 | 6.26 |