Արմինֆո. Սեպտեմբերի 11-15-ը Հայաստանի արտարժույթի միջբանկային շուկան 12,7 տոկոսով ավեկլացրել է ծավալը` նախորդ շաբաթվա 8,7 տոկոս աճից հետո: Դրան զուգընթաց, ներբանկային շուկայում աշխուժացել են դոլարով ու եվրոյով գործառնությունները, որոնք ուղեկցվել են ռուբլու գնման նկատմամբ մեծացած հետաքրքրությամբ` վաճառքի պահպանվող պասիվության պայմաններում: Արտարժույթի բորսայական հարթակը մնում է դատարկ:
Դրա արդյունքում դոլարի նկատմամբ դրամի արժեվորումը փոխարինվել է արժեզրկմամբ` 478-ից մինչև 478,3 դրամ/1դոլար, սկսելով արժեվորվել եվրոյի նկատմամբ` 577-ից մինչև 570 դրամ/1եվրո, և ռուբլու նկատմամբ` 8,4-ից մինչև 8,3 դրամ/1ռուբլի: 2016 թվականի սեպտեմբերի 15-ի դրությամբ դոլարի նկատմամբ դրամի փոխարժեքը կազմել է 474,8 դրամ/1դոլար, եվրոյի նկատմամբ` 533 դրամ/1եվրո, և ռուբլու նկատմամբ` 7,3 դրամ/1ռուբլի, ինչը ներկա փոխարժեքների համեմատ ցույց է տալիս այդ արտարժույթների նկատմամբ դրամի տարեկան արժեզրկումը:
Ինչպես ԱևրմԻնֆո-ին հաղորդել են ՀՀ ԿԲ մամուլի ծառայությունից, NASDAQ OMX Armenia բրոսայի արտարժութային հարթակն արդեն չորրորդ ամիսը դատարկ է: Ընդ որում, արտարժույթի միջբանկային շուկայում սեպտեմբերի 11-15-ն իրականացվել է 15.550 մլն դոլար ծավալի գործառնություն` 478,48 դրամ/1դոլար միջին կշռված փոխարժեքով (նախկին 478,31-ի դիմաց): Դրան զուգընթաց, արտարժույթի ներբանկային շուկայում դոլարի գնման թրենդը կտրուկ արագացրել է աճը 0,4%-ից մինչև 25,7%` վաճառքի 16,5% անկումից 31,5% աճի դինամիկայի պայմաններում, եվրոյի գնման դինամիկան նույնպես 8,9% անկումից փոխարինվել է 0,3% աճով, իսկ վաճառքի 5,6% անկումը փոխարինվել է 55,1% աճով, ռուբլու գնման 12,2% անկումը փոխարինվել է 19,8% աճով` վաճառքի անկման 3,3%-ից մինչև 4,4% արագացման պայմաններում: Արդյունքում` գնվել է 87.1 մլն դոլար` 477,63 դրամ/1դոլար միջին փոխարժեքով, 9.2 մլն եվրո 569,58 դրամ/1եվրո միջին փոխարժեքով, և 1.4 մլրդ ռուբլի 8,28 դրամ/1ռուբլի միջին փոխարժեքով, իսկ վաճառվել է 101.9 մլն դոլար 478,86 դրամ/1դոլար միջին փոխարժեքով, 18.3 մլն եվրո 573,23 դրամ/1եվրո միջին փոխարժեքով, և 483.98 մլն ռուբլի 8,38 դրամ/1ռուբլի միջին փոխարժեքով:
Աղբյուի համաձայն, անցած շաբաթ (սեպտեմբերի 4-9-ը) Հայաստանի բանկերը տրամադրել են 41.1 մլրդ դրամի և 22,8 մլն դոլարի վարկեր: Նախորդ ժամանակահատվածի համեմատ (օգոստոսի 28-ից մինչև սեպտեմբերի 2-ը) տրամադրվող վարկերի դինամիկան հետևյալն է. դրամային վարկերի աճն արագացել է 1,8%-ից մինչև 4,1%, իսկ դոլարային վարկերի ծավալի թրենդը կտրուկ փոխվել է 88,4% աճից 71,9% անկման: