Շաբաթ, 16 Սեպտեմբերի 2017 12:21
Դավիթ Ստեփանյան

Հայաստանից  եղջերավոր անասունների  արտահանումն աճում է. տավարի մսի թանկացումը շարունակվում է

Արմինֆո. Արտահանման զգալի աճը հանգեցրել է ներքին շուկայում վաճառվող տավարի մսի զգալի, մոտ 8 տոկոս թանկացման:

Հայաստանի սննդամթերթի անվտանգության պետական ծառայության տվյալների համաձայն, միայն հուլիս-օգոստոս ամիսներին արտահանվել է 1131 գլուխ խոշոր և 8600 գլուխ մանր եղջերավոր անասուն, հիմնականում`  Կատար և Իրան:

Տվյալ պահի դրությամբ, մեկ կիլոգրամ տավարի միսը Երևանի խանութներում արժե 2400-3200 դրամ: