Երկուշաբթի, 18 Սեպտեմբերի 2017 10:49
Նաիրա Բադալյան

Սուրեն Կարայան. Սփյուռքահայերը ներդնում են Հայաստանում

Սուրեն Կարայան. Սփյուռքահայերը ներդնում են Հայաստանում

Արմինֆո. Տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը կարծում է, որ հանրապետության ներդրումային միջավայրը միշտ նպաստել է ներդրումների ներգրավմանը: Այդ մասին նա լրագրողներին հայտարարել է սեպտեմբերի 18-ին «Հայաստան-Սփյուռք՚ 6-րդ համահայկական համաժողովի բացումից առաջ, որն ընթանում է «Փոխադարձ վստահություն, միասնություն և պատասխանատվություն» կարգախոսով:

 

Ընդ որում, անդրադառնալով այն դիտողությանը, թե Հայաստանի ներդրումային մթնոլորտն այնքան էլ հարմարավետ չէ, հատկապես, Սփյուռքից ներդրումների հոսքի համար, նախարարը նշել է, որ սփյուռքահայերը ներդրումներ են կատարում Հայաստանի Հանրապետությունում: Ինչպես նշել է Կարայանը, նշված ներդրումների ծավալը համապաատսխանել է ակնկալիքներին: