Երկուշաբթի, 18 Սեպտեմբերի 2017 13:12
Ալինա Հովհաննիսյան

Փորձագետ. Հայաստանի օրգանական արտադրանքը բարձրորակ է, սակայն չի կարող մրցակցել զանգվածային արտադրողների հետ

Փորձագետ. Հայաստանի օրգանական արտադրանքը բարձրորակ է, սակայն չի կարող մրցակցել զանգվածային արտադրողների հետ

Արմինֆո. Հայաստանի գյուղատնտեսության օրգանական հատվածն արտադրության ծավալների սահմանափակության առնչությամբ եվրոպական շուկայում չի կարող մրցակցել զանգվածային արատդրողների հետ, որոնք ներկայացված են խոշոր ցանցային սուպերմարկետներում: ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում այդ մասին նշել է Ավստրիական զարգացման գործակալության Organic Agriculture Support Initiative (OASI) նախագծի ղեկավար Դևիդ Մուկենբուգերը:

Նրա ասելով, Հայաստանի էկոլոգիական գյուղատնտեսական արտադրանքը իրացվում է, որպես կանոն, եվրոպական երկրների մայրաքաղաքների ոչ մեծ մթերային խանութներում և կրպակներում: Ընդ որում, ապրանքի նկատմամբ մեծ հետաքրքրություն է դրսևորում նաև Սփյուռքը: Մուկենբուգերը նշել է, որ հայկական օրգանական արատդրանքի առավելությունը շուկաների խորշերի որոնման դյուրինությունն է: «Խոշոր ցանցային սուպերմարկետներում փոքր-ինչ դժվար է ապահովել հայկական օրգանական արտադրանքի առկայություն: Սակայն այստեղ առանցքային դեր է խաղում ոչ թե որակը, քանի որ Հայաստանի օրգանական արտադրանքը նրբաճաշակ է, համեղ և յուրահատուկ: Հարցն արտադրության սահմանափակ լինելն է, որի ծավալներն առայժմ թույլ չեն տալիս դուս գալ այլ մակարդակի շուկաներ՚, - պարզաբանել է նա:

Փորձագետը հաղորդել է, որ այսօր OASI ծրագրի շրջանակում Ավստրիական զարգացման գործակալությունը համագործակցում է Հայաստանի 45 ընկերությունների հետ: «Սկսած ֆերմերներից և վերջացրած միջին բիզնեսի ներկայացուցիչներով, որոնք զբաղվում են օրգանական գյուղատնտեսությամբ, մենք տրամադրում ենք սերտիֆիկատ, որն ստանալով, ձեռներեցը կարող է ազատորեն իր արտադրանքն իրացնել Եվրոպայում՚, - նշել է նա:

Միևնույն ժամանակ, նա նշել է, որ Հայաստանը որոշակի հաջողությունների է հասել ավելի վաղ Գերմանիայում անցկացված BIOFACH օրգանական արտադրանքի ցուցահանդեսում: «Հայաստանցի արտադրողները պայմանագրեր են կնքել ֆրանսիական և գերմանական ձեռնարկությունների հետ: Իսկ ամռանն ավստրիական հայտնի ընկերությունը, որն զբաղվում է թեյի և համեմունքի արատդրությամբ, հետաքրքրություն է դրսևորել հայկական կարմիր ռեհանի նկատմամբ, ինչը խոսում է համագործակցության նոր հեռանկարների մասին՚, - հաղորդել է նա:

Վերջում փորձագետն ընդգծել է, որ եվրոպական շուկան մեծ հնարավորություններ է բացում Հայաստանի օրգանական արտադրանքի իրացման համար, սակայն հետագայում անհրաժեշտ է աշխատել արտադրության ծավալների մեծացման ուղղությամբ:

Հավելենք, որ OASI ծրագիրը, որն Ավստրիական զարգացման գործակալությունն իրագործում է ԵՄ ֆինանսավորմամբ, նպատակաուղղված է Հայաստանում օրգանական գյուղատնտեսության զարգացմանն ու Հայաստանի օրգանական արտադրանքի իրացմանն ինչպես ներքին, այնպես էլ արտաքին շուկաներում:  Ծրագրի ընդհանուր բյուջեն կազմում է 3.3 մլն վրո:

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     


Նորություններ


Արտ. փոխարժեքները
02.07.2020
RUB6.880.09
USD483.360.84
EUR545.474.71
GBP604.976.89
CAD355.650.10
JPY44.990.12
CNY68.500.26
CHF512.313.27



Փնտրել ըստ օրերի

Պետական պարտատոմսեր

Issue volume

10 billion

Volume of T-bills for placement

200 million

Volume of submitted competitive applications

200 million

Volume of satisfied bids

200 million

Yield at cut-off price

 5.8314%

Maximum yield

 5.8314%

Мinimum yield

 5.8314%

Weighted average yield

 5.8314%

Number of participants

2

The maturity date of T-bills

03.02.2020

ArmEx

 

СПРОС (Покупка)

USD

Средневзв. Цена

482,00

ПРЕДЛОЖЕНИЕ (Продажа)

  USD

Средневзв. Цена

-

СДЕЛКИ

USD

Цена откр.

482,00

Цена закр.

482,00

Мин. Цена

482,00

Макс. Цена

482,00

Ср/взв. Цена

482,00

-0,16

Кол-во сделок

1

Объем (инвал.)

200 000

0бъем (драм)

96 400 000