
Արմինֆո. Կոնվերս Բանկը, գործարկած ակցիայի շրջանակներում, առաջարկում է մինչև նոյեմբերի 30-ը ներառյալ Բանկում ներդնել նվազագույնը 100 հազար դրամի չափով «Աշնանայինե ավանդ և օգտվել ակցիայի ընձեռած հնարավորություններից:
Ինչպես ԱրմԻնֆո-ին հայտնել են բանկի մամուլի ծառայությունից, ավանդի ժամկետը 12 ամիս է, տարեկան անվանական տոկոսադրույքը 9% է, իսկ Ինտերնետ Բանկ համակարգով ներդրման դեպքում՝ 9.5%: Ավանդի ողջ ժամանակահատվածի համար տոկոսագումարը վճարվում է ժամկետի ավարտին:
«Ակցիայի շրջանակներում 200000 ՀՀ դրամ և ավելի գումարի չափով ավանդ ներդրած հաճախորդներին Visa Classic , MasterCard Standard, MC Woman’s, Visa Gold, MasterCard Gold, Visa Platinum, Visa Infinite վճարային քարտեր կտրամադրվեն անվճար, առանց սպասարման վճարի: Զուգահեռաբար, նրանց ավանդի գումարի մինչև 90 տոկոսի չափով վարկային սահմանաչափի հնարավորություն կընձեռվի»,- ասել են բանկում՝ հավելելով, որ «Աշնանային» ավանդ ներդրած անձինք Բանկի գործընկերների ցանցում կօգտվեն նաև գումարի հետվերադարձի հնարավորությունից:
«Աշնանային» ավանդի մանրամասներին կարելի է ծանոթանալ https://conversebank.am/hy/autumndeposit./ հղմամբ:
Կոնվերս Բանկ ՓԲԸ-ն գործում է 1996 թվականի սեպտեմբերից: 2017 թվականի հուլիսի 1-ի դրությամբ Բանկի բաժնետերերն են`«Ըդվանսդ Գլոբալ Ինվեսթմենթս» ԷլԷլՍի-ն (80.94 տոկոս), «ՀայՓոստ Թրասթ Մենեջմենթ» Բի. ՎԻ. Ընկերությունը (14.06 տոկոս) և Հայաստանյաց Առաքելական Սուրբ Եկեղեցին (5 տոկոս):
RUB | 4.86 | -0.01 |
USD | 378.89 | -1.10 |
EUR | 440.42 | -0.90 |
GBP | 508.05 | -1.36 |
CAD | 272.84 | -0.69 |
JPY | 23.99 | -0.04 |
CNY | 54.41 | -0.11 |
CHF | 474.32 | 0.28 |

