Արմինֆո. Հայաստանը պատրաստվում է 2018 թվականին Միջազգային տնտեսական համաժողովի կազմակերպմանը:
Կառավարության այսօր կայացած նիստում գործադիրի ղեկավարը նշել է, որ վերջերս կայացած Հայաստան-սփյուռք համաժողովի ընթացքում ներկայացվել է Հայաստանի տնտեսական հստակ ներուժի, ներդրումային ծրագրերի և արձանագրված տնտեսական աճի վերաբերյալ համալիր տեղեկատվություն։ «Փաստ է, որ մենք ունենք դա առավել հասանելի դարձնելու խնդիր։ Այդ իսկ պատճառով հարկավոր է մեր գիտական և տնտեսական ներուժը հասանելի դարձնել համաշխարհային ճանաչում ստացած տնտեսական կազմակերպություններին և ձեռնարկատերերին՝ մեր երկրում կազմակերպելով ժամանակակից պահանջներին համապատասխանող տնտեսական միջոցառումներե,-ասել է Կարեն Կարապետյանը։
Ելնելով վերոնշյալից՝ վարչապետը հանձնարարել է կառավարության աշխատակազմի ղեկավարին մեկշաբաթյա ժամկետում մշակել Միջազգային տնտեսական համաժողով կազմակերպելու նպատակով միջգերատեսչական հանձնաժողով ստեղծելու վերաբերյալ համապատասխան իրավական ակտի նախագիծ՝ նախատեսելով հանձնաժողովի կազմը ՀՀ փոխվարչապետի գլխավորությամբ և տնտեսական ոլորտի նախարարների մասնակցությամբ։ Միջոցառման կազմակերպչական և հանձնաժողովի քարտուղարության աշխատանքների կազմակերպման իրականացումը կվերապահվի Հայաստանի զարգացման հիմնադրամին: Վարչապետի խոսքով՝ անհրաժեշտ է Հայաստանում ստեղծել տնտեսական և ներդրումային հարթակ, որտեղ պարբերաբար կներկայացվի Հայաստանի զարգացման տեսլականը, համաշխարհային ճանաչում ունեցող մասնագետների հետ կքննարկվեն կառավարության մոտեցումներն ու պատկերացումները, ինչպես նաև կներկայացվեն իրագործվող և նախատեսվող նախագծերը:
RUB | 4.73 | -0.02 |
USD | 382.12 | -0.16 |
EUR | 443.79 | -0.15 |
GBP | 502.18 | -0.63 |
CAD | 272.18 | -0.96 |
JPY | 24.70 | -0.02 |
CNY | 53.82 | -0.05 |
CHF | 482.23 | 1.74 |

