Ուրբաթ, 22 Սեպտեմբերի 2017 17:19
Ալինա Հովհաննիսյան

Beeline-ը շնորհավորել է ինտերնետի միջոցով ընկերությանը միացած 1000-րդ բաժանորդին

Beeline-ը շնորհավորել է ինտերնետի միջոցով ընկերությանը միացած 1000-րդ բաժանորդին

Արմինֆո. Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինն այսօր շնորհավորել է ինտերտնետ հարթակների միջոցով Beeline-ի ծառայություններին միացած 1000-րդ հաճախորդին: Նա beeline.am կայքի միջոցով պատվիրել է սմարթֆոն և բջջային համար, որոնք առաքել է անձամբ ընկերության Գլխավոր տնօրենը:

Beeline-ի առցանց ծառայությունները հաճախորդներին թույլ են տալիս ձեռք բերել սմարթֆոններ, հեռախոսներ, աքսեսուարներ և մոդեմներ, պատվիրել «գեղեցիկ» և հասարակ համարներ, գրանցել դոմեններ, ինչպես նաև լրացնել դիմումներ՝ ֆիքսված կապի և Beeline-ի կոնվերգենտ ծառայությունների միացման համար:

«Հետազոտությունների համաձայն, այսօրվա դրությամբ առցանց վաճառքների հետ կապված հիմնական խնդիրն այն է, որ հենց ընկերություններն լուրջ ուշադրություն չեն դարձնում դրանց: Մեզ համար վաճառքի առցանց հարթակների զարգացումը հիմնական նպատակներից մեկն է: Beeline-ի նոր էլեկտրոնային խանութը ժամանակ տնտեսելու արդյունավետ գործիք է և մաքսիմալ հարմարավետություն է ապահովում հաճախորդների համար: Խանութն ամրապնդում է մեր ինտերնետ ծառայությունների զարգացման ռազմավարությունը omni-channel (բազմաալիքային վաճառքներ) սկզբունքով, որի շնորհիվ գնումներ կատարելու համար կատարյալ պայմաններ են ստեղծվում բոլոր՝ ֆիզիկական և թվային ուղիների օգտագործմամբ: Բացի այդ, մենք առաջարկում ենք բացարձակ անվճար առաքում Երևանում և Հայաստանի մարզերում ցանկացած հասցեով կամ դեպի ընտրված վաճառքի և սպասարկման գրասենյակ: Վճարումները կարելի է կատարել տեղում, առցանց, կամ բանկային քարտով: Կայքում արդեն հասանելի է ապրանքների լայն տեսականի, իսկ այն ապրանքների համար, որոնք տվյալ պահին առկա չեն, հնարավոր կլինի նախապատվեր ձևակերպել», – նշեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։ 

Լրացուցիչ տեղեկություններ կարելի է գտնել www.beeline.am կայքում, կապվելով օպերատորների հետ Facebook-ի Beeline Armenia պաշտոնական էջում, 0611 անվճար հեռախոսահամարով կամ մոտակա վաճառքի և սպասարկման գրասենյակում:

* * *

 «ԱրմենՏել» ՓԲԸ-ն (Beeline ապրանքանիշ) հանդիսանում է «Վեոն» ընկերությունների խմբի մի մասը, որը հանդիսանում է աշխարհի խոշորագույն ինտեգրված օպերատորներից մեկը: Ընկերությունների խումբն ընդգրկում է մի շարք հեռահաղորդակցության ընկերություններ, որոնք մատուցում են ինչպես անլար և ամրակցված կապի տեխնոլոգիաների լայն շրջանակի վրա հիմնված ձայնային կապի ու տվյալների հաղորդման, այնպես էլ լայնաշերտ ինտերնետ հասանելիության ծառայություններ ավելի քան  200 մլն. բաժանորդների Ռուսաստանում, Իտալիայում, Ուկրաինայում, Ղազախստանում, Ուզբեկստանում, Տաջիկստանում, Հայաստանում, Վրաստանում, Ղրղզստանում, Լաոսում, Ալժիրում, Բանգլադեշում և Պակիստանում,: «ՎիմպելԿոմ» խմբի ընկերությունները ծառայություններ են մատուցում «Beeline», «Киевстар», «Wind», «Mobilink», «Banglalink» և «Djezzy» ապրանքանիշերի ներքո:

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     


Նորություններ


Արտ. փոխարժեքները
09.04.2020
RUB6.660.10
USD493.10-3.48
EUR536.59-2.84
GBP612.970.74
CAD351.01-3.34
JPY45.33-0.29
CNY69.91-0.54
CHF508.51-2.80



Փնտրել ըստ օրերի

Պետական պարտատոմսեր

Issue volume

10 billion

Volume of T-bills for placement

200 million

Volume of submitted competitive applications

200 million

Volume of satisfied bids

200 million

Yield at cut-off price

 5.8314%

Maximum yield

 5.8314%

Мinimum yield

 5.8314%

Weighted average yield

 5.8314%

Number of participants

2

The maturity date of T-bills

03.02.2020

ArmEx

 

СПРОС (Покупка)

USD

Средневзв. Цена

482,00

ПРЕДЛОЖЕНИЕ (Продажа)

  USD

Средневзв. Цена

-

СДЕЛКИ

USD

Цена откр.

482,00

Цена закр.

482,00

Мин. Цена

482,00

Макс. Цена

482,00

Ср/взв. Цена

482,00

-0,16

Кол-во сделок

1

Объем (инвал.)

200 000

0бъем (драм)

96 400 000