Արմինֆո. Հայաստանի արժույթը միջբանկային շուկայում սեպտեմբերի 19-23-ը ծավալները կրճատվեցին 2 անգամ, նախորդ շաբաթ տեղի ունեցած 12,7% աճից հետո: Դրան զուգահեռ, արժույթի ներբանկային շուկայում պասիվություն նկատվեց դոլարային գործարքներում, ինչն ուղեկցվեց եվրոյի և ռուբլու վաճառքի անկումով, շարունակելով պխահպանել այդ արժույթներով գործարքների առքի գործարքների ակտիվոթյունը: Իսկ բորսայական հարթակը շարունակում է մնալ դատարկ:
Արդյունքում, դրամը դոլարինկատմամբ ամրապնդվեց`478.3-ից մինչև 477,5 դրամ / $ 1, եվրոյի նկատմամբ թուլացավ`570-ից մինչև 571 դրամ / եվրո, իսկ ռուբլու նկատմամբ պահպանվեց 8.3 դրամ / ռուբլի մակարդակում: Մեկ տարի առաջ, 2016 թվականի սեպտեմբերի 23-ին դրամի փոխարժեքը դոլարի նկատմամբ կազմել էր 473.5 դրամ / $ 1, եվրոյի`530 դրամ / եվրո, իսկ ռուբլու նկատմամբ`7.4 դրամ/ռուբլի, ինչը ցույց է տալիս ՀՀ դրամի տարեկան արժեզրկումն այս արժույթների համեմատ:
Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է ՀՀ Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից, ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա բորսան արդեն 4 ամիս դատարկ: Իսկ արժույթի միջբանկային շուկայում սեպտեմբերի 19-23-ը կատարված գործարքների ծավալը կազմել է $ 7.9 մլն, 478.12 դրամ / $ 1 միջին փոխարժեքով (նախորդը`478.48): Դրան զուգահեռ, ներբանկային արժութային շուկայում դոլարի առք / վաճառքի տրենդի 25,7-31,5% աճը փոխարինվեց 15,8- 21,1 % անկումով, եվրոյի առքի գծով`0.3%-ից արագացավ մինչև 9.8%, իսկ վաճառքի գծով 55,1% աճը փոխարինվեց 30,6% անկումով: Ռուբլու առքի գծով 19,8% աճը դանդաղեց մինչև 5,6%, իսկ վաճառքի գծով անկումն արագացավ`4,4%-ից մինչև 12,6%: Արդյունքում, գնվել է $ 73,3 մլն, 477.40 դրամ / $ 1 միջին փոխարժեքով, 10.1 մլն եվրո, 570.18 դրամ / եվրո միջին փոխարժեքով , և 1.5 մլրդ.ռուբլի, 8.21 դրամ / ռուբլի միջին փոխարժեքով, և վաճառվել $ 80.4 մլն, 478.90 դրամ / $ 1 միջին փոխարժեքով, 12.7 մլն եվրո, 574.78 դրամ / եվրո միջին փոխարժեքով, և 423,4 մլն ռուբլի, 8.31 դր /ռուբլի միջին փոխարժեքով:
Ըստ աղբյուրի`նախորդ շաբաթվա (11-ից 16-ը սեպտեմբերի) Հայաստանի բանկերը տրամադրել են 45,2 մլրդ դրամի դրամով վարկեր և $ 56,9 մլն-ի դոլարով վարկեր: Դրան ն նախորդող ժամանակահատվածի համեմատ (4-9-ը սեպտեմբերի) դրամով վարկերի աճն արագացել է` 4,1% -ից մինչև 10%, իսկ դոլարով վարկերինը կտրուկ աճել է 2,5 անգամ, նախորդ շաբաթվա 71.9% անկման փոխարեն:
Նշենք, որ 2017 թվականի հունվար-հուլիսին արժույթի բորսայական հարթակում ընդհանուր առմամբ կատարվել է $ 3,3 մլն-ի գործարք, մասնավորապես, $ 600 հազար-ական ծավալներով գործարքներ են կատարվել հունվար և փետրվար ամիսներին, համապատասխանաբար`486,79 դրամ / $ 1 և 487,08 դրամ / $ 1 փոխարժեքներով, $ 1.5 մլն-ի գործարք տեղի է ունեցել մարտին, 485,55 դրամ / $ 1 փոխարժեքով, և $ 600 հազարի գործարք`մայիսին 482.80 դրամ / $ 1 փոխարժեքով: Ընթացիկ տարվա ապրիլին և հունիսին բորսայական շուկայում գործարքներ չեն կատարվել, ընդհանրապես: Կենտրոնական բանկը 2017-ի I կիսամյակում գործարքներ էր կատարում արժութային շուկայում, ընդ որում, միայն հունվարին և հունիսին, մասնավորապես հունիսին արձանագրվել է $ 15 մլն ծավալով վաճառք, 485.84 դրամ/ $ 1 փոխարժեքով, իսկ հունիսին`$ 11.5 մլն ծավալով առք, 480.73 դրամ / $ 1 և 479,04 դրամ / $1 փոխարժեքով: