Արմինֆո. ՎՏԲ-Հայաստան Բանկը ֆիզիկական անձֆիզիկական անձանց համար գործարկում է «Շահավետ» և «Պրոգրես» ժամկետային ավանդները, տոկոսների ամենամսյա վճարման հնարավորությամբ: Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է Բանկի մամուլի ծառայությունից, դրամով ավանդների համար տարեկան տոկոսադրույքը կազմում է մինչև 8.25%, ԱՄՆ դոլար՝ մինչև 2.4 %, Եվրո՝ մինչև 0.95% և ռուբլի՝ մինչև 4.5 %:
Աղբյորի համաձայն, կուտակված տոկոսագումարները հաշվեգրվում են ավանդատուի հաշվին յուրաքանչյուր ամիս (30 օրացուցային օր պարբերականությամբ): Ավանդները կարող են ձևակերպվել ՀՀ ռեզիդենտ և ոչ ռեզիդենտ ֆիզիկական անձանց կողմից, առավելագույնը 730 օր ժամկետով:
Տոկոսագումարը հաճախորդի ցանկությամբ կարող է հաշվեգրվել նաև MasterCard և Visa միջազգային վճարային համակարգերի պլաստիկ քարտերին, որոնք Բանկն ավանդատուներին կտրամադրի որպես նվեր, առանց քարտի սպասարկման ամսական միջնորդավճարի՝ ավանդի գործողության ողջ ժամկետի ընթացքում:
«Շահավետ» և «Պրոգրես» ավանդների պայմանների մասին ավելի մանրամասն տեղեկատվութոյւն կարելի է ստանալ ՎՏԲ-Հայաստան Բանկի մասնաճյուղային ցանցում, www.vtb.am http://www.vtb.am/ կայքում կամ զանգահարելով Բանկի Միասնական տեղեկատվական ծառայություն՝ 87-87 հեռախոսահամարով:
Ըստ ԱրմԻնֆո գործակալության` Հայաստանի Բանկերի Ֆինանսական Վարկանիշի, 2017 թվականի հուլիսի 1-ի դրությամբ, ՎՏԲ-Հայաստան Բանկը ժամկետային ավանդների պորտֆելով, որը կազմում է 93,5 մլրդ դրամ կամ 194,6 մլն դոլար, գտնվում է առաջատարների եռյակում: Դրանց կառուցվածքում ֆիզիկական անձանց միջոցները կազմում են 93%, նախորդ տարվա 88% համեմատ: Բանկի ընդհանուր պարտավորություններում ժամկետային ավանդները նախորդ տարվա 44.1%-ից աճել են մինչև ներկայիս 47.4%-ը:
Հիշեցնենք, որ «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ ՎՏԲ միջազգային ֆինանսական խմբի մասնակից է դարձել 2004թ. ապրիլին: «ՎՏԲ Բանկ» ԲԲԸ հանդիսանում է «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ 100% բաժնետոմսերի փաթեթի միանձնյա բաժնետերը: Բանկը հիմնական ցուցանիշների մի ամբողջ շարքով մշտապես ներառվում է ՀՀ բանկային համակարգի առաջատարների թվի մեջ: Ներկա դրությամբ Բանկն ունի 67 մասնաճյուղ՝ իր ներկայությունն ապահովելով ոչ միայն մայրաքաղաքում, այլև մարզերում: