Արմինֆո. M-6 ճանապարհի երկրորդ`Վանաձոր-Ալավերդի հատվածում շինարարական աշխատանքները մի փոքր ձգձգվում են: Այս մասին հայտարարել է ՀՀ տրանսպորտի, կապի և ՏՏ նախարար Վահան Մարտիրոսյանը սեպտեմբերի 25-ին կայացած մամուլի ասուլիսում:
Ըստ նախարարի, շինարարական աշխատանքներն ընթանում են արագ ռեժիմով: Ծրագրի առաջին մասը մեկրանրել է 2016-ի սեպտեմբերին: Երկրորդ փուլը մի փոքր ձգձգվում է, ինչը, ըստ նախարարի, պայմանավորված է օբյեկտիվ պատճառներով: Ինչպես նշել է նախարարը, շինարարական աշխատանքների իրականացման մրցույթը հայտարարվել է 2017-ի սեպտեմբերին: Մինչև տարեվերջ կստորագրվի հաղթողի հետ պայմանագիրը: Ընդ որում, ըստ նախարարի, ամեն ինչ կարվի բարձրչ մակարդակով:
Նշենք, որ M-6 - Վանաձոր Ալավերդի- Վրաստանի սահման առաջին հատվածի վերանորոգման նպատակով ԵՆԲ և ԱԶԲ հատկացրել են 15.5 մլրդ դրամ: Արդեն հայտարարվել է 58 կմ երկարությամբ շինարարության երկրորդ մրցույթը: Նախագիծն իրականացվում է Ասիական զարգացման բանկի $ 50 մլն-ի վարկային միջոցներով: Այդ միջոցների մի մասն ուղղվելու է M-6 ճանապարհի երեք հատվածների արդիականացմանը: Ավելի վաղ տեղեկացվել էր ԱԶԲ $ 50 մլն-ի վարկի մասին, Մ-6 (Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման) ճանապարհի արդիականացման նպատակով, որի երկարությունը կազմում է մոտ 51.5 կմ: Ծրագրի իրականացումը կանդրադառնա զբաղվածության վրա, կբարելավի սոցիալական իրավիճակը, կաջակցի գյուղատնտեսության և զբոսաշրջության ոլորտներին: Ըստ նախապես վավերացված համաձայնագրի, Հայաստանը կստանա Եվրոպական ներդրումային բանկի 102 մլն. եվրո վարկը, Վանաձորից մինչև Վրաստանի սահման ճանապարհի վերանորոգման համար: Ծրագիրը համաֆինանսավորվելու է Եվրոպական ներդրումային բանկի և Ասիական զարգացման բանկի կողմից: Որի նպատակն է վերականգնել միջպետական M-6 մայրուղին, որի երկարությունը Վանաձորից մինչեւ Բագրատաշեն կազմում է 90 կմ: Ծրագրի վերականգնման աշխատանքները նախատեսվում է ավարտել 2-2.5 տարում: Ծրագիրը նախատեսվում է ճանապարհի լայնացում, անվտանգության բարձրացում, ինչպես նաև թունելների համակարգի ամբողջովին արդիականացում: Ի դեպ, Ճանապարհի այս հատվածով են ընթանում Հայաստանից բեռնափոխադրումների մոտ 60% -ը:
RUB | 4.22 | 0.00 |
USD | 388.08 | -0.52 |
EUR | 416.29 | -0.44 |
GBP | 485.57 | -0.41 |
CAD | 284.16 | 0.14 |
JPY | 24.75 | -0.24 |
CNY | 53.55 | -0.08 |
CHF | 425.34 | -0.20 |