Արմինֆո. Առաջիկայում Հայաստանում կփորձարկվի միասնական երթուղային ցանցի ստեղծման ծրագիրը: Նախօրեին մամուլի ասուլիսում այդ մասին հայտարարել է տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը:
Նախարարը հիշեցրել է, որ ավելի վաղ Հայաստանի կառավարությունը հաստատել էր հանրապետական տրանսպորտային ցանցի տեխառաջադրանքը: Դա, ինչպես նշել է Մարտիրոսյանը, նշանակում է ներհանրապետական տրանսպորտային ցանցի ստեղծում, որը կսպասարկի նախկինում սպասարկման շրջանանակներից դուրս երթուղիները: Նախարարության ուսումնասիրությունների արդյուքնում հայտնաբերվել է 220 նման համայնք, որոնց 40 տոկոսը կներառվի ստեղծվող ցանցում:
Բացի այդ, կներդրվի նաև «միասնական տոմսի՚ համակարգ, կվերանա, այսպես կոչված, երթուղային գծերի սեփականատերերի պրակտիկան` միանսական օպերատորի ստեղծման ճանապարհով, որը կսպասարկի ողջ տրանսպորտային ցանցը: Շուտով ծրագիրը կփորձարկվի հանրապետության մարզերից մեկում, տվյալ փուլում քննարկվում է հարցի իրավական կողմը:
Տրանսպորտի նախարարը նաև հաղորդել է, որ մոտ ժամանակներս օպերատորի համար, կհայտարարվի հայտամրցույթ, որին կարող է մասնակցել յուրաքաբնչյուր ցանկացող: Վահան Մարտիրոսյանի ասելով, նախատեսված բարեփոխումների գործընթացում նախատեսվում է նաև ոլորտի նկատմամբ վերահսկողության մակարդակի բարձրացում: «Տվյալ փուլում մշակվում է տրանսպորտային կառավարման համակարգ, որը թույլ կտա առցանց հետևել տրանսպորտի երթևեկությանն ու ժամանակացույցին՚, - պարզաբանել է նախարարը:
![]() | 5.65 | 0.04 |
![]() | 395.74 | 0.07 |
![]() | 430.96 | 2.69 |
![]() | 487.59 | 0.44 |
![]() | 297.33 | 3.54 |
![]() | 30.48 | 0.13 |
![]() | 58.64 | 0.11 |
![]() | 432.03 | 5.89 |