Հինգշաբթի, 28 Սեպտեմբերի 2017 12:17

Արշինբանկը մեկնարկել է ակցիա դրամական փոխանցումների համար՝ 10,000 ՀՀ դրամ յուրաքանչյուր 300-րդ հաճախորդին

Արշինբանկը մեկնարկել է ակցիա դրամական փոխանցումների համար՝ 10,000 ՀՀ դրամ յուրաքանչյուր 300-րդ հաճախորդին

Արմինֆո. Արդշինբանկը դրամական փոխանցումներից օգտվող հաճախորդների համար անցկացնում է ակցիա,  որը գործելու է մինչև տարեվերջ: Ակցիայի շրջանակում Բանկում սպասարկվող Ria, IntelExpress, Sigue, MoneyGram, UniStream, ConversTrasnsfer, Бэст և Moneytun համակարգերից ցանկացածի միջոցով փոխանցում ուղարկող կամ ստացող յուրաքանչյուր 300-րդ հաճախորդ Բանկի կողմից կստանա 10,000 ՀՀ դրամ:

«Արդշինբանկը զբաղեցնում է առաջատար դիրքեր դրամական փոխանցումների սպասարկման ոլորտում: Այսօր մենք ծառայություններ ենք մատուցում ՀՀ ողջ տարածքում և փորձում ենք ոչ միայն ապահովել սպասարկման բարձր որակ և առավելագույն հարմարավետություն, այլ պարբերաբար անակնկալներ ենք մատուցում մեր հաճախորդներին: Համոզված եմ, որ արդեն հինգերորդ տարին անընդմեջ իրականացվող մեր ակիցիան այս տարի նույնպես դրական լիցքեր կպարգևի մեր հաճախորդներին և էլ ավելի հաճելի կդարձնի մեր ծառայություններից օգտվելու գործընթացը»,- նշեց Ռազմավարական զարգացման տնօրեն Արմեն Գասպարյանը:

Նշենք, որ այս պահի դրությամբ, Արդշինբնակի բոլոր 64 մասնաճյուղերում և գլխավոր գրասենյակում սպասարկվում են փոխանցումների 8 համակարգ՝ Ria, IntelExpress, Sigue, MoneyGram, UniStream, ConversTrasnsfer, Бэст և Moneytun: «Զվարթնոց» օդանավակայանի տարածքում գործող մասնաճյուղը աշխատում է շուրջօրյա, «Կասկադ» մասնաճյուղ նաև շաբաթ  և կիրակի օրերին՝ ժամը 11:15-19:45, իսկ «Վանաձոր», «Էրեբունի», «Արաբկիր», «Գյումրի» և «Էջմիածին» մասնաճյուղերը շաբաթ օրերն աշխատում են ժամը 10:00-ից մինչև 14:00-ը:

Հավելենք նաև, որ մեր հաճախորդները հնարավորություն ունեն դրամական փոխանցման համակարգերի միջոցով փոխանցված գումարները ստանալ առանց Բանկ այցելելու MasterCard Debit վճարային քարտի միջոցով: Այս քարտի քարտապանները կարող են ցանկացած փոխանցում ստանալ անմիջապես իրենց քարտին, իսկ փոխանցված գումարը ստանալու համար պարզապես անհրաժեշտ է զանգահարել շուրջօրյա գործող հեռախոսային կենտրոն` (012)222222 հեռախոսահամարով: Ավելին, հաճախորդները ստանում են նաև դրամական բոնուսներ փոխանցված գումարների համար, իսկ արժույթի փոխարկման անհրաժեշտության դեպքում կիրառվում են արտոնյալ փոխարժեքներ:

Դրամական փոխանցումների ակցիայի մասին առավել մանրամասն տեղեկատվություն կարող եք ստանալ այցելելով Բանկի պաշտոնական կայքէջ, զանգահարելով (012)222222 հեռախոսահամարին կամ օգտվելով կայքի «Հետզանգի պատվեր» ծառայությունից:

Արդշինբանկը հանդիսանում է Հայաստանի երկրորդ խոշորագույն բանկը և ունի լայն մասնաճյուղային ցանց (64 մասնաճյուղ): Բանկը Հայաստանի միակ մասնավոր կառույցն է, որն ունի միջազգային հեղիանակավոր վարկանշային երկու գործակալություններից (Moody’s և Fitch) ստացված վարկանիշ` հավասար Հայաստանի Հանրապետության վարկանշային մակարդակին:   

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     


Նորություններ


Արտ. փոխարժեքները
27.02.2020
RUB7.280.00
USD478.490.10
EUR523.132.21
GBP617.20-2.08
CAD359.20-0.41
JPY43.420.05
CNY68.15-0.07
CHF492.171.11



Փնտրել ըստ օրերի

Պետական պարտատոմսեր

Issue volume

10 billion

Volume of T-bills for placement

200 million

Volume of submitted competitive applications

200 million

Volume of satisfied bids

200 million

Yield at cut-off price

 5.8314%

Maximum yield

 5.8314%

Мinimum yield

 5.8314%

Weighted average yield

 5.8314%

Number of participants

2

The maturity date of T-bills

03.02.2020

ArmEx

 

СПРОС (Покупка)

USD

Средневзв. Цена

482,00

ПРЕДЛОЖЕНИЕ (Продажа)

  USD

Средневзв. Цена

-

СДЕЛКИ

USD

Цена откр.

482,00

Цена закр.

482,00

Мин. Цена

482,00

Макс. Цена

482,00

Ср/взв. Цена

482,00

-0,16

Кол-во сделок

1

Объем (инвал.)

200 000

0бъем (драм)

96 400 000