Արմինֆո. ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը մեկնել է Մոսկվա` մասնակցելու Կենտրոնական Ասիայի, Սևծովյան տարածաշրջանի և Բալկանների երկրների կենտրոնական բանկերի կառավարիչների ակումբի 38-րդ նիստին:
Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԿԲ մամուլի ծառայությունը, կառավարիչների ակումբի նիստի քննարկումները կանցկացվեն ֆինանսական
տեխնոլոգիաների՝ գլոբալ միտումների և կարգավորման մոտեցումների թեմայի շուրջ: Հանդիպումներ են նախատեսված մի շարք կենտրոնական բանկերի և
ֆինանսական կառույցների ղեկավարների հետ: