Արմինֆո. 2017 թ. պետբյուջեի սեկվեստր չի նախատեսվում, այսօր կառավարության նիստում հայտարարել է Հայաստանի ֆինանսների նախարար Վարդան Արամյանը՝ անդրադառնալով ԶԼՄ-ների հրապարակումներին, ըստ որի՝ Նախարարների կաբինետը քննարկում է սեկվեստրի հավանականությունը:
«Նման բան ընդհանրապես չկա: Մենք ունենք շատ հստակ գաղափարախոսություն, որն ամրագրել էին 2017-ի բյուջեի նախագծում և նույն վարքագիծը շարունակելու ենք 2018-ին: Ի դեպ, միջազգային կառույցները, այդ թվում՝ վարկանիշավորող կազմակերպություններն աճող պարտքի ֆոնի վրա պահպանել են մեր ռեյտինգը և բարձր են գնահատել 2017-ի բյուջետային քաղաքականությունը ու նաև՝ հուլիսին հաստատված միջնաժամկետ ծախսերի ծրագրերը»,- ասել է ՀՀ ֆինանսների նախարարը՝ հավելելով, որ կառավարությունը գործընկերների միջոցով հիմնականում կարողացել է ընթացիկ ծասխերի աճի մասով դրսևորել պահպանողական վարքագիծ:
Հիշեցնենք, որ ավելի վաղ ԱրմԻնֆո-ի հետ զրույցում ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը հերքել էր ԶԼՄ-ների հաղորդումներն այն մասին, որ 2018 թվականի բյուջետային քննարկումների ընթացքում բոլոր նախարարություններին ներքին կարգով հանձնարարվել է 7% նվազեցնել, որպեսզի առկա միջոցները բավարար լինեն սպասարկելու երկրի պարտքն ապագայում: «Ճշմարտության հատիկը կայանում է նրանում, որպեսզի ընթացիկ ծախսերի ձևավորման առումով ցուցադրվի որոշակի զսպվածություն»,- ասել էր Արամյանը:
RUB | 4.97 | 0.03 |
USD | 381.50 | 0.36 |
EUR | 444.45 | -0.23 |
GBP | 508.81 | 0.22 |
CAD | 273.57 | 0.66 |
JPY | 24.59 | -0.04 |
CNY | 53.97 | 0.07 |
CHF | 475.15 | -0.98 |

