Արմինֆո. Հայաստանի կառավարությունը 2018 թվականին սոցիալական նպատակներով բյուջեի ծախսերի վերանայում չի նախատեսում: Այդ մասին հայտարարել է ֆինանսների նախարար Վարդան Արամյանը կառավարության նիստից հետո, որի ընթացքում հավանության է արժանացել 2018 թվականի պետբյուջեի նախագիծը:
Նախարարը նշել է, որ հաջորդ տարի կառավարությունը մտադիր չէ ավելացնել սոցիալական ծախսերը: «Մենք ձգտում ենք մեր տնտեսական հնարավորությունների և ներուժի կայունցման, և դրանից հետո միայն նախաձեռնել նոր սոցիալական պարտավորություններ՚, - ասել է Արամյանը: Հակառակ դեպքում, նախարարի ասելով, շատ վտանգավոր նման քայլեր ձեռնարկել: Մասնավորապես, եթե չհաջողվի ապահովել ՀՆԱ 4-5 տոկոս աճ, նոր սոցիալական ծախսերը ծածկելու համար պետությունն ստիպված կլինի ներգրավել վարկային միջոցներ: «Վարկեր նրեգրավել բարձրացված կենսաթոշակներն ու աշխատավարձերը վճարելու համար, առնվազն, ազնիվ չէ բնակչության հանդեպ՚, - հայտարարել է ֆինանսների նախարարը:
Այսօր կառավարության հավանությանն արժանացած 2018 թվականի պետբյուջեի նախագծով եկամուտների միագումար ծավալը նախատեսվում է 1 տրլն 307 մլրդ դրամ, ծախսերինը`1 տրլն 464,2 մլրդ դրամ: Բյուջեի նախագիծը նախատեսում է ընթացիկ ծախսերի 2-2,5% աճ: Միևնույն ժամանակ, 80%-ով ավելացել են կապիտալ ծախսերը, որոնք կուղղորդվեն ենթակառուցվածքային նախագծերի իրագործմանը` ակնկալվող տնտեսական աճի համար հիմք ապահովելու նպատակով: ՀՆԱ/դեֆիցիտը կկազմի 2,7%` 156.9 մլրդ դրամ, որից շուրջ 80 մլրդ դրամ կֆինանսավորվի արտաքին աղբյուրներից, մնացածը` ներքին ռեսուրսների հաշվին:
![]() | 4.02 | -0.01 |
![]() | 393.40 | 2.52 |
![]() | 417.40 | 5.41 |
![]() | 482.58 | 5.75 |
![]() | 293.06 | 3.41 |
![]() | 26.38 | 0.20 |
![]() | 54.79 | 0.35 |
![]() | 431.74 | 6.08 |